Ռուս-ուկրաինական պատերազմի հանգուցալուծման նշաններ չկան․ Ստյոպա Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
Բոլորը

«Երկու կողմում էլ նկատելի է շփոթ»,- այս մասին ռուս-ուկրաինական պատերազմի միջազգային ու հարավկովկասյան պրոյեկտումը» թեմայով քննարկման ժամանակ նշեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

«Հարձակվող կողմը՝ Ռուսաստանը չի հասել իր նպատակներին, բլից կրիգը տապալված է, ինչը առաջ է բերել մի շարք խնդիրներ, որոնց բախվել է ռուսական կողմը՝ Ուկրաինայում հանդիպելով մեծ դիմադրության:

Մյուս կողմից՝ նաև Ուկրաինայում կա շփոթ. Ուկրաինան պաշտպանական քաղաքականության մեջ է, և որքան էլ Արևմուտքի աջակցությունն աննախադեպ մեծ է, կա անբավարարվածության զգացում, չիրականացած ակնկալիքների շուրջ դժգոհություններ են հնչում: Ուկրաինան պաշտոնապես դիմեց ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին՝ արագացված ընթացակարգով այդ կառույց ընդունելու արձագանքը և հապաղումը այդքան էլ դուր չի գալիս ուկրաինական կողմին, բայց սա ամենևին չի թուլացնում ուկրաինական դիմադրության նշանակությունը»,- նշեց Սաֆարյանը:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական պատերազմի հանգուցալուծման նշաններ չկան: «Բանակցությունները որևէ կերպ չեն մեղմում իրավիճակը, որովհետև Ռուսաստանի պահանջները չեն փոխվում՝ ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները, Ղրիմը ճանաչել ռուսական, նաև հայտարարել Ուկրաինայի չեզոքությունը: Սա, ըստ էության, կապիտուլյացիայի պայմաններ են, որոնք ընդունելի չեն Ուկրաինայի համար»,- նշեց քաղաքագետը:

Մանրամասները՝ տեսանյութում: