Սևծովյան տարածաշրջանում լարվածության կտրուկ աճ է նկատվում. Էրդողան

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Մարդկությունը դեռ չի կարողացել լուծել մեր ժամանակի գլոբալ խնդիրները։ Այս մասին Անթալիայում երկրորդ դիվանագիտական ​​ֆորումի բացման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է Անադոլուն։

«Պատերազմը, ահաբեկչությունը, սովը, աղքատությունը և կլիմայի փոփոխությունը շարունակում են մնալ միջազգային հանրության օրակարգում»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Նա նշել է, որ այսօր միջազգային կազմակերպությունների նկատմամբ վստահությունն իջել է նվազագույն մակարդակի։

Թուրքիայի ղեկավարը նշել է, որ 2014 թվականից մինչ օրս  շուրջ 25 հազար մարդ է ջրահեղձ եղել Միջերկրական ծովի ջրերում՝ փորձելով հասնել Եվրոպա։ «Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ մոտ 800 միլիոն մարդ սոված է։ Նման իրավիճակում կայունություն ապահովելն անհնար է»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի ղեկավարն ուշադրություն է հրավիրել սևծովյան տարածաշրջանում լարվածության կտրուկ աճի վրա։

«Այն փաստը, որ նախօրեին Անթալիայում սկսվել են բարձր մակարդակի բանակցությունները Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև, հաստատում է, որ ֆորումը մոտենում է իր նպատակին։ Եթե ​​2014 թվականին միջազգային հանրությունը և Արևմուտքը հանդես գային որպես միասնական ճակատ Ղրիմի անարդարացի բռնակցման դեմ, ապա այսօր պատկերը բոլորովին այլ կլիներ»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը մեղադրել է Արևմուտքին «արդար պայքարում Ուկրաինային միայնակ թողնելու մեջ»։

Էրդողանը Ուկրաինային անվանել է Թուրքիայի բարեկամ և հարևան՝ ընդգծելով, որ «Անկարան չի ընդունում ագրեսիվ քայլերը տարածաշրջանում»։

 

Տաթև Ֆռանգյան