Կյանքից հեռացել է արձակագիր, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ալվարդ Պետրոսյանը

Լուրեր

10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 75 տարեկանում կյանքից հեռացել է արձակագիր, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ալվարդ Պետրոսյանը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

60-70-ական թվականները, հետո նաև 80-ականներն արվեստի բոլոր ոլորտների համար բեղուն տարիներ էին, որոնք երևան բերեցին վառ անհատականություններ։ Նրանցից էր Ալվարդ Պետրոսյանը՝ հայ գրապատմական ընթացքի դեմքերից մեկը:

Քչերին է երբևէ հաջողվել երիտասարդ հասակում այնպիսի հաջողություն գրանցել, որպիսին Ալվարդ Պետրոսյանը: Ընդամենը տասնյոթ տարեկանում նրա գործերը տպագրվում էին «Բագին» ամսագրում: Տիպիկ հայկականությամբ ընդգծված պետրոսյանական կերպարը չէր լինի, եթե չլիներ նրա ազգային ծագումը, չլինեին հենց այն հայրն ու մայրը, որոնք սերում էին Կարնո և Սյունյաց աշխարհներից:

Սկսած 70-ականների վերջերից ընթերցողի սեղանին դրվեցին նրա «Երկրի պապերը» (Երևան, 1977 թ.), «Թռչնականչ» (Երևան, 1981 թ.), «Ես մի ծառ եմ ծիրանի» (Երևան, 1984 թ.), «Ապրելու օրենքը» (Երևան, 1989 թ.), «Բանաստեղծություններ» (Երևան, 2003 թ.), «Խմբերգերի ժամանակը» (Երևան, 2008 թ.), «Ապրելու զրո ժամ» (Երևան, 2012 թ.), «Հիշիր» (Երևան, 2016 թ.) գրքերը։

Գրողական-մասնագիտական շրջանակում մեծ ընդունելություն է գտել հատկապես «Ես մի ծառ եմ ծիրանի» վիպակը, որն Ալվարդ Պետրոսյանին մեծ հայտնիություն է բերել:

Ինչպես որ կա ազգային կինո, այնպես էլ կա ազգային գրականություն, որի առաջամարտիկներից եղավ Ալվարդ Պետրոսյանը՝ Համո Սահյանի նկատած «հող ջան»-ով, ծիրանի ծառով, երկրի պապերով:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Ալվարդ Պետրոսյանի ընտանիքի անդամներին, մերձավորներին, ընկերներին և ընթերցողներին: