Քննարկվել են կրթության, մշակութային ժառանգության, սպորտի ոլորտներում հայ-ֆրանսիական փոխգործակցության զարգացմանն առնչվող հարցեր

Լուրեր

16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
Բոլորը

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության անդամներ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արա Խզմալյանը հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված «Հավակնություններ՝ Ֆրանսիա-Հայաստան» համաժողովին ներկայացրել են Հայաստանի կրթական համակարգի, սպորտի բնագավառի և մշակութային ժառանգության պահպանության ոլորտի առաջնահերթությունները․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Նախարարի տեղակալները ֆրանսիական կողմի հետ քննարկել են այդ ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ու նոր նախաձեռնությունների կյանքի կոչմանը վերաբերող հարցեր:

«Մշակույթ և պատմամշակութային ժառանգություն» խորագրով նիստի հիմնական բանախոսներն են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Ֆրանսիայի պատմամշակութային ժառանգության ինստիտուտի տնօրեն Շառլ Պերսոնան, Լուվրի թանգարանի Արևելքի անտիկ շրջանի դեպարտամենտի փոխտնօրեն Վենսան Բլանշարը, դերասան Սերժ Ավետիքյանը: Բանախոսները քննարկել են հայ-ֆրանսիական մշակութային համագործակցության զարգացմանն առնչվող ծրագրերը, որոնց թվում՝ մշակութային ժառանգության պահպանման, վերականգնողների վերապատրաստման, կինոկրթության, կինոժառանգության և համատեղ ֆիլմարտադրության հեռանկարները:

«Կրթություն, երիտասարդություն և սպորտ» վերտառությամբ առանձին նիստի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը «ՖԻՖԱ» հիմնադրամի գլխավոր տնօրեն Յուրի Ջորկաեֆի, «Ազնավուր» հիմնադրամի նախագահ Քրիստինա Ազնավուրի և Ժան Մուլեն Լիոն III համալսարանի պրոռեկտոր Մանուել Ժոբերի հետ ներկայացրել է Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, կրթության տարբեր մակարդակներում (հանրակրթություն, միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն), ինչպես նաև սպորտի ասպարեզում հայ-ֆրանսիական առկա ծրագրերը, քննարկել այդ ծրագրերի զարգացման հնարավորությունները, ուրվագծել նոր ծրագրեր: