Ուկրաինայի Սումի, Իզյում քաղաքներում և Կիևի մարզում տարհանումը շարունակվում է

Լուրեր

15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայում շարունակվում է բնակչության տարհանումը Սումի, Իզյում քաղաքներից և Կիևի մարզից։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն պատմել է, թե ինչպես է ընթանում գործընթացը, գրում է Korrespondent-ը։

Այսպիսով, Խարկովի մարզի Իզյումից այսօր դուրս է բերվել մոտ 2 հազար բնակիչ։ Այժմ 44 ավտոբուս է գնում դեպի Դնեպր քաղաք։ Ամբողջ անհրաժեշտ մարդասիրական օգնությունը հասցվել է դեռևս քաղաքում մնացածներին։

Կիևի մերձակայքում գտնվող Բուչայի բնակիչներին տարհանելու համար ժամանել է 28 ավտոբուս՝ Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության ուղեկցությամբ։

Սումիի բնակիչները նույնպես սպասում են տարհանման։ Պոլտավայի շրջանի Լոխվիցայից քաղաք է մեկնել 35 ավտոբուս։

Մարդասիրական օգնության հետ մեկտեղ՝ Մարիուպոլ են մեկնել տարհանման ավտոբուսներ Զապորոժիեից։ Միաժամանակ հայտնի է, որ Մարիուպոլն ամբողջությամբ շրջափակված է, և ռուսական զինուժը ոչ ոքի չի թողնում քաղաքից հեռանալ։ Ավելին, ռուսական բանակը շարունակում է ռմբակոծել քաղաքը։

Միաժամանակ, UNIAN-ի փոխանցմամբ, Ուկրաինայի Ազգային ոստիկանությունը հայտնել է, որ ռուսական զինուժը ավիահարված է հասցրել Իզյում քաղաքից մարդկանց տարհանման ժամանակ։ Ոստիկանությունում նշել են, որ, ընդհանուր առմամբ, հաջողվել է 40 ավտոբուսով բնակիչների տարհանել։

Տաթև Ֆռանգյան