Ցորենը՝ պատերազմի գերի․ ինչպես կազդի Ուկրաինայի վիճակը Հայաստանում հացի գնի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.03.2026 | 12:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.03.2026 | 12:01
ԲԴԽ-ն հրապարակում է Դավիթ Հարությունյանի կարգապահական գործով որոշումը՝ ՈՒՂԻՂ
12.03.2026 | 11:55
4,6 մլրդ դրամ` նոր պարգևավճարների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 11:50
8 տարի ա՝ փող եք դուրս գրում Հաղթանակի 40-ամյակի այգու համար. ինչե՞ր եք խոսում. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 11:41
Brent տեսակի նավթի գինը կրկին գերազանցել է մեկ բարելի համար 100 դոլարը
12.03.2026 | 11:33
Թիվ 160 դպրոցում թենիսի կորտեր ու բասկետբոլի դաշտ ենք կառուցելու. փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 11:24
Ալիևն ու Կոշտան վերահաստատել են ընդհանուր ռազմավարական նպատակը՝ խաղաղ Հարավային Կովկաս
12.03.2026 | 11:16
Հայաստանի հավաքականը երրորդն է ըմբշամարտի Եվրոպայի Մ-23 առաջնությունում
12.03.2026 | 11:14
Երևանի ավագանին նոր անդամ ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 11:05
ՄԱԿ-ը բանաձև է ընդունել. պահանջում է դադարեցնել Իրանի հարձակումները հարևան երկրների վրա
12.03.2026 | 11:01
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
12.03.2026 | 10:45
22 միլիոն դրամ՝ «Հոգևոր-մշակութային հանրային Հ/Ը» -ի լուծարման գործընթացը վերջնականացնելու համար
12.03.2026 | 10:38
Հրդեհ Քարինջ գյուղում
12.03.2026 | 10:25
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
12.03.2026 | 10:17
Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի պաշտոնատար անձանց և նրանց կաշառք տված քաղաքացու վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է․ ՀԿԿ
Բոլորը

«Ցորենի գները բազմամյա ռեկորդ են սահմանել»․․․ «Պատերազմի հետևանքով դեֆիցիտի վախից ցորենի ֆյուչերսային գներն աճել են՝ արձանագրելով վերջին 14 տարվա ամենաբարձր արժեք»․․․ «Ցորենի գները նոր ռեկորդ են խփել՝ պատերազմով պայմանավորված արտահանման կանգի պատճառով»․ սրանք վերջին օրերի միջազգային մամուլի ահազանգող գլխագրերից են։

Ուկրաինայում ընթացող պատերազմի հետևանքով ցորենի գինը հասավ պատմական մաքսիմումներից մեկին՝ ավելի քան 10 դոլար՝ մեկ բուշելի դիմաց։ Նման գին չէր եղել 2008 թվականից, երբ մոլեգնում էր համաշխարհային տնտեսական ճգնաժամը։

«Պետք է օգտվեմ առիթից և կոչ անեմ բոլոր գյուղացիներին՝ մաքսիմալ շատ մշակել իրենց հողերը, որովհետև այս տարի, հաշվի առնելով այս բազմաթիվ մարտահրավերները, ակնկալվում է պարենային անվտանգության լուրջ մարտահրավեր»,- կառավարության նախորդ նիստին ահազանգեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Ցորենի, հետևաբար՝ նաև հացի գինն աճում էր նաև նախորդ երկու տարիներին, կորոնավիրուսային համաճարակի հետևանքով։ 2020-2021 թվականներին Հայաստանում հացը թանկացել էր, համապատասխանաբար, 7,3 և 9,1 տոկոսով։ Դա զգալի ազդեցություն էր ունենում նաև ընդհանուր գնաճի վրա։

Հայաստանում գնաճը տարեվերջին հասավ 7,7 տոկոսի, և Կենտրոնական բանկը կանխատեսում էր, որ այդ տոկոսը կնվազեցնի մինչև ընդունելի 4 տոկոսանոց մակարդակի։ Դրան նախատեսվում էր հասնել արդեն այս տարվա վերջին։ Բայց դա, կարծես, հետաձգվում է։

«Մենք գտնվում ենք գնաճային միջավայրում։ Չնայած մենք այս տարվա սկզբից, նախորդ տարվա կանխատեսումներով, արդեն մտնում էինք գնաճային կայունացման փուլ, բայց հիմա, ինչպես տեսնում եք, ամեն ինչ այնքան էլ այդպես չէ»,- գործադիրի նիստի ժամանակ համաձայնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Խորհրդարանի ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նշեց, որ Ուկրաինան և Ռուսաստանը հացահատիկի խոշորագույն արտահանողներից են։ Նրանք միասին ապահովում են աշխարհում ցորենի արտահանման շուրջ 30 տոկոսը։ Իսկ հացահատիկի միջազգային գներն արդեն իսկ աճում են հենց պատերազմի պատճառով։

Մինչ 2020 թվականի պատերազմը՝ Արցախում, հատկապես՝ հարավային շրջաններում, աճեցվում էր այնքան հացահատիկ, որ ծածկում էր Հայաստանի պահանջարկի 25 տոկոսը։ Պատերազմից հետո այդ շրջանները կորսվեցին, Հայաստանը ստիպված է ավելացնել հացահատիկի ներկրումը։

ՊԵԿ տվյալները ցույց են տալիս, որ վերջին երկու տարում Հայաստանի ցորենի ներկրումների առնվազն 96 տոկոսն է բաժին հասնում Ռուսաստանին, իսկ ալյուրի դեպքում՝ ավելի քան 99 տոկոսը։

Տնտեսագետ, առևտրի և տնտեսական զարգացման նախարարի նախկին տեղակալ Գագիկ Վարդանյանը բացատրում է, որ եթե նույնիսկ Ռուսաստանը քվոտավորի ցորենի կամ ալյուրի մատակարարումները, Հայաստանին դա չի վերաբերի։

«Բացառվում է, որ Ռուսաստանը սահմանի այդպիսի ոչ սակագնային սահմանափակումներ, որովհետև մենք ԵՏՄ անդամ ենք, երկրորդ՝ մենք դաշնակցային հարաբերություններ ունենք։ Եվ այստեղ խնդիրներ չկան։ Ամեն դեպքում, Հայաստանի պահանջարկն այնքան մեծ չէ, որ Ռուսաստանի ներքին շուկայում խնդիրներ առաջացնի։ Եվ կարծում եմ՝ հացահատիկի, հացի խնդիր մենք չենք ունենա։ Խնդիրը գնի մեջ է՝ ինչպիսի գին կլինի»,- Factor TV-ի հետ զրույցում նշեց Վարդանյանը։

Մասնագետի խոսքով՝ պարենային անվտանգության որոշակի գործողություններ կան, որ Հայաստանի իշխանությունները պե՛տք է անեն։ Սակայն կան նաև գործոններ, որոնց վրա Հայաստանը չի կարող ազդել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան