Ըմբշամարտի Մ23 տարեկանների ԵԱ. Հայաստանի 3 ներկայացուցիչ կգոտեմարտի բրոնզե մեդալի համար

Լուրեր

08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
Բոլորը

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում մեկնարկել է ըմբշամարտի Մ23 տարեկանների առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշներից մեդալ ստանալու հույսեր են պահպանում Տիգրան Մինասյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ) և Շանթ Խաչատրյանը (72 կգ):

Մինասյանը մեդալի համար կգոտեմարտի Հունգարիայի ներկայացուցիչ Կրիստիան Կեչկեմետիի հետ: Բրոնզե մեդալի համար պայքարում Սահակ Հովհաննիսյանի մրցակիցը կլինի իտալացի Իգնասիո Սանֆիլիպպոն, իսկ Շանթ Խաչատրյանը կգոտեմարտի Հունգարիայի ներկայացուցչի հետ:

Հայաստանի ներկայացուցիչներից բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն էին ստացել նաև 55 կգ քաշային Ազատ Սեդրակյանը, 63 կգ քաշային Վլադիմիր Հարոյանը և 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը, ովքեր, սակայն, պարտվել են վճռորոշ գոտեմարտերում:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում հանդես են եկել նաև 77 կգ քաշային Աշոտ Կիրակոսյանը, 82 կգ քաշային Գագիկ Հակոբյանը և 97 կգ քաշային Հայկ Խլոյանը, ովքեր պարտվել են մեկնարկային գոտեմարտերում:

Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությանը կմասնակցեն նաև ազատ ոճի ըմբիշները: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն այս ստուգատեսում կունենա 8 ներկայացուցիչ: Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ Պլովդիվ են մեկնել Էդիկ Հարությունյանը (57 կգ), Նորիկ Հարությունյանը (61 կգ), Հրաչյա Մարգարյանը (65 կգ), Նարեկ Հարությունյանը (70 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (79 կգ), Մհեր Մարկոսյանը (86 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ):

Թիմին մրցավայր կուղեկցեն նաև մարզիչներ Ժիրայր Հովհաննիսյանն ու Կարապետ Յենգոյանը: