Ուկրաինական պատերազմը սպառնում է Թուրքիայի զբոսաշրջության ոլորտին

Լուրեր

16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի պատերազմը սպառնում է Թուրքիայի զբոսաշրջության ոլորտի վերականգնմանը, որը մեծապես կախված է ռուս և ուկրաինացի այցելուներից, գրում է AFP-ն, փոխանցում է «Ահվալ» գործակալությունը։

Լրատվամիջոցը գրում է, որ անցյալ ամիս Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո մի քանի օրվա ընթացքում ռուսներն ու ուկրաինացիները չեղարկել են Թուրքիա և այլ երկրներ ուղևորությունների ամրագրումները։

«Եթե այսպես շարունակվի, ապա շատ լուրջ խնդիր կլինի»,- AFP-ին ասել է Թուրքիայի տուրիստական գործակալությունների ասոցիացիայի (TÜRSAB) ղեկավար Ֆիրուզ Բալըքայան։

Թուրքիան, որը մեծապես կախված է ռուս զբոսաշրջիկներից, ձգտում է ավելացնել զբոսաշրջությունից ստացվող եկամուտը՝ նպաստելու տնտեսական աճին և ֆինանսավորելու իր ընթացիկ հաշվի դեֆիցիտը:

Թուրքիայի կառավարությունն ասում է, որ զբոսաշրջությունից այս տարի եկամուտը կարող է հավասար լինել կամ գերազանցել 2019-ին ստացված ռեկորդային՝ 35 միլիարդ դոլարը, սակայն այս կանխատեսումն այժմ անիրատեսական է թվում, քանի որ ռուս և ուկրաինացի զբոսաշրջիկները 2021 թվականին կազմել են բոլոր այցելուների ավելի քան մեկ քառորդը:

Անցյալտարի 4,5 մլնռուսև2միլիոնուկրաինացիէայցելելԹուրքիա՝ըստերկրի Զբոսաշրջությաննախարարությանտվյալների։

Ուկրաինական հակամարտության՝ Թուրքիային մոտ լինելը կարող է նաև հետ պահել եվրոպացի և արևմտյան այլ զբոսաշրջիկներին երկիր այցելելուց: 2019 թվականին հանգստի համար երկիր է ժամանել 39,5 միլիոն մարդ։ Անցյալ տարի այցելուների ընդհանուր թիվը կազմել է 24,7 մլն։

«Ռուսաստանն ու Ուկրաինան շատ կարևոր շուկաներ են մեզ համար»,-լրատվամիջոցին TÜRSAB-ից ասել է Համիթ Քուքը։

Նա նշելէ, որ սպասում էին 7 միլիոն ռուսների և 2,5 միլիոն ուկրաինացիների, բայց նա, հավանաբար ստիպված կլինի վերանայել այդ թվերը։

«Սովորաբար, մարտին շտապում էին ամառային ամրագրումների հարցում,բայց պահանջարկը կանգ է առել»,- ասել է նա։

Էմմա Չոբանյան