Զելենսկի-Պուտին ուղիղ բանակցությունների կոչ, նոր պատժամիջոցներ ու զոհեր․ պատերազմի 13-րդ օր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ Բելառուսում տեղի ունեցած ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլից հետո՝ այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Ուկրաինան Ռուսաստանի և Կարմիր խաչի հետ համաձայնեցրել է Սումիից մարդասիրական միջանցքների բացումը։ Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկի տեղեկացմամբ՝ այլ երթուղիներ չեն համաձայնեցվել։ Տարհանումը սկսվում է առավոտյան ժամը 10-ին։ Սա մարդասիրական միջանցք կազմակերպելու չորրորդ փորձն է։ Նախորդ երեքը խափանվել են և կողմերը միմյանց են մեղադրում զինադադարը չպահպանելու մեջ։

Միաժամանակ, ուկրաինական կողմը շարունակում է տարհանել Իրպինի բնակիչներին․ մարդկանց Ռոմանովկայով Կիև են տեղափոխում։

Մինչ մարդասիրական միջանցքը կբացվի ու մարդիկ անվտանգ տարածք կտեղափոխվեն, շարունակում է ավելանալ խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը։ Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ գիշերը և վաղ առավոտյան գնդակոծությունների ժամանակ կրկին զոհեր են գրանցվել խաղաղ բնակիչների շրջանում։ Հաղորդվում է Սումիում,  Նիկոլաևում և Խարկովում բնակելի թաղամասերի ռմբակոծության հետևանքով, ընդհանուր առմամբ, 17 բնակչի զոհվելու մասին։

Ռուս-ուկրաինական պատերազմի արդեն 13-րդ օրը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության հանձնակատար Ֆիլիպո Գրանդին նշել է, որ 10-րդ օրվա դրությամբ՝ Ուկրաինայից ավելի քան 1,5 միլիոն փախստական է անցել հարևան երկրներ։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն իր հերթին հայտնել է, որ Միությունը պետք է պատրաստ լինի Ուկրաինայից 5 մլն փախստականի ընդունել։

Բանակցությունների երրորդ փուլի նախօրեին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է անհապաղ դադարեցնել Ուկրաինայի դեմ ագրեսիան, եթե Կիևը կատարի Կրեմլի պահանջները․ այն է՝ Ղրիմը որպես ռուսական, իսկ Դոնեցկն ու Լուգանսկը՝ որպես անկախ պետություններ ճանաչելը, Սահմանադրությունը փոփոխելը։ Ուկրաինայի նախագահի պատասխանը չի ուշացել․ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինացի ժողովուրդը պատրաստ չէ կապիտուլյացիայի ու վերջնագրերի։

Երեկ ուշ երեկոյան Ֆեյսբուքում հրապարակված տեսաուղերձում Զելենսկին նաև հայտարարել է, որ իրենք չեն թաքնվում, շարունակում են աշխատել ու պայքարել։ «Մենք բոլորս տեղում ենք, բոլորս աշխատում ենք և ամեն օր այնտեղ ենք, որտեղ պետք է լինենք։ Ես Կիևում եմ, իմ թիմն ինձ հետ է։ Մենք բոլորս պատերազմի մեջ ենք»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ Ի դեպ, պատերազմի մեկնարկից հետո առաջին անգամ Զելենսկին ուղերձ է հղել Կիևի իր գրասենյակից։

Այս ամենին զուգահեռ, շարունակվում են պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Ճապոնիայի կառավարությունն անձնական պատժամիջոցներ է սահմանել ևս 20 ռուսաստանցիների նկատմամբ, որոնք մասնակցում են Ուկրաինա Ռուսաստանի ռազմական գործողությունների կազմակերպմանը։ Պատժամիջոցները չեն շրջանցել Բելառուսը․ «սև ցուցակում» հայտնվել է ֆիզիկական անձ և 10 ընկերություն ու կազմակերպություն Բելառուսից։

Իսկ Արևմուտքը շարունակում է օգնություն տրամադրել Կիևին։ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հաստատել է, որ ԱՄՆ-ը, ինչպես նաև 14 այլ երկրներ, շարունակում են ռազմական բեռներ ուղարկել Կիև։ «Այդ բեռը հասնում է ուկրաինացի զինվորականներին, որոնք այն չափազանց արդյունավետ օգտագործում են»,- ընդգծել է ամերիկացի պաշտոնյան։ Միաժամանակ, ԱՄՆ պաշտպանության նախարարը հրամայել է ևս շուրջ 500 զինծառայողի ուղարկել Եվրոպայում տեղակայման վայրեր՝ ԱՄՆ ուժերն ամրապնդելու համար, որոնք արդեն գտնվում են ՆԱՏՕ-ի արևելյան թևում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան