Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքները․ Թուրքիայի խանութներում արևածաղկի ձեթի կտրուկ թանկացման հետևանքով հերթեր են

Լուրեր

10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի քաղաքացիները, որոնք ցանկանում են ավելի էժան արևածաղկի ձեթ գնել՝ նախքան հերթական թանկացումները, երկրի տարբեր ծայրերում խանութներում երկար հերթեր են գոյացրել, նաև մարդկանց միջև հրմշտոց ու բախումներ են գրանցվել, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի պատճառով մեկ տոննա անմշակ արևածաղկի ձեթը 1․400 դոլարից հասել է ավելի քան 2․000 դոլարի։ Այս թանկացումից հետո քաղաքացիները սկսել են դատարկել խանութները։

Սոցցանցերում տարածվում են լուսանկարներ ու տեսանյութեր, թե ինչպես են մարդիկ շտապում արևածաղկի ձեթ գնել խանութներից, արդյունքում հրմշտոց է առաջանում, հսկայական հերթեր են գոյանում։

Միաժամանակ, Թուրքիայի Անվտանգության գլխավոր վարչությունը (EGM) մարտի 6-ին հայտարարել է, որ հետաքննություն է սկսել սոցցանցերի 45 օգտահաշիվների նկատմամբ՝ կապված արևածաղկի ձեթի գների վերաբերյալ «սադրիչ և ապատեղեկատվական գրառումների» հետ։

«Այն տեղեկությունները, որ հիմնական պարենային ապրանքների, օրինակ՝ արևածաղկի ձեթի պաշարները բավարար չեն, ճիշտ չեն։ Ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ։ Մեր երկիրն ունի արևածաղկի ձեթի բավարար պաշարներ։ Մի հենվեք անհիմն պնդումների վրա։ Անհանգստանալու ոչինչ չկա»,- թվիթերյան իր էջում գրել է Թուրքիայի գյուղատնտեսության ու անտառային տնտեսության նախարար Վահիթ Քիրիշչին։

Էմմա Չոբանյան