Ավարտվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը

Լուրեր

25.11.2026 | 14:17
Ֆրանսիացի թենիսիստին 4 տարվա որակազրկում է սպառնում դոպինգ ստուգում անցնելուց հրաժարվելու համար
25.11.2026 | 14:09
Առատ ձյան պատճառով որոշ մեքենաների համար փակ է Ջերմուկի և Սիսիանի խաչմերուկների միջև ճանապարհը
25.11.2026 | 14:00
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի մարզի բնակիչների մի մասը մնացել է առանց էլեկտրականության
25.11.2026 | 13:52
Հայաստանում սպասվում է ձյուն և թաց ձյուն․ օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով
25.11.2026 | 13:44
Մբապեն հանդիպման լավագույն ֆուտբոլիստի մրցանակը տվել է թիմակցին
25.11.2026 | 13:33
Էս Սահմանադրությամբ վաղը ցանկացած ցույց անողի կարող են զրկել քաղաքացիությունից․ Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 13:24
Վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ․ Ալիև
25.11.2026 | 13:16
Դավիթ Սանասարյանը վերջնական արդարացվեց. դատական երեք ատյանն էլ նրան մեղավոր չի ճանաչել
25.11.2026 | 13:08
«Երևի մտածում են՝ սրանով Քոչարյանը կարող է կալանավայրից զանգի ասի՝ «վեց ձայնը տվե՛ք»․ Լևոն Քոչարյանը՝ Սահմանադրության նախագծի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 12:57
Իսրայելի ՊՆ ղեկավարը հայտարարել է, թե Իրանը քիմիական զենք է մշակում՝ զգուշացնելով հնարավոր հարվածի մասին
25.11.2026 | 12:45
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը ֆինանսավորված է մինչև հունվար
25.11.2026 | 12:30
Զելենսկին կտրուկ է արձագանքել Լուկաշենկոյի՝ Պուտինի մոտ միասին մեկնելու առաջարկին
25.11.2026 | 12:26
Դեկտեմբերի 4–6-ը Երևանում երրորդ անգամ կանցկացվի առողջապահության միջազգային ցուցահանդեսը՝ Healthcare Expo Armenia–ն
25.11.2026 | 12:19
Արթուր Պետրոսյան. «Ես հավատում եմ Գևորգ Ղազարյանին և նրա թիմին»
25.11.2026 | 12:15
«Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրինագծի քննարկումը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլն ավարտվել է, հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական, բանակցություններում ուկրաինական պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակը։ Այս մասին տեղեկացնում է korrespondent-ը։

«Կան փոքր դրական տեղաշարժեր հումանիտար միջանցքների նյութատեխնիկական ապահովման բարելավման հարցում։ Հրադադարի և անվտանգության երաշխիքների հետ մեկտեղ՝ կարգավորման հիմնական քաղաքական բլոկի շուրջ ինտենսիվ խորհրդակցությունները շարունակվել են»,- ասել է Պոդոլյակը:

Նա ընդգծել է, որ խորհրդակցությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ դրական արդյունք ձեռք չի բերվել։

Հիշեցնենք՝ բանակցությունների երրորդ փուլի նախօրեին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է անհապաղ դադարեցնել Ուկրաինայի դեմ ագրեսիան, եթե Կիևը կատարի Կրեմլի պահանջները։ Այդ պահանջների թվում է Ղրիմը որպես ռուսական, իսկ Դոնեցկն ու Լուգանսկը՝ որպես անկախ պետություններ ճանաչելը, Սահմանադրությունը փոփոխելը։