Ադրբեջանի ՊՆ ղեկավարը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ այսօր կենտրոնական հրամանատարական կետում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, գրում են ադբեջանական լրատվամիջոցները։

Հանդիպմանը մասնակցել են փոխնախարարներ, տարբեր զորքերի հրամանատարներ, գերատեսչությունների, գլխավոր վարչությունների, ծառայությունների ղեկավարները։ Նշվում է, որ տեսակապով մասնակցել են նաև Արցախի գրավյալ տարածքներում տեղակայված ստորաբաժանումների հրամատարները։

Հասանովը հանձնարարական է տվել անհապաղ պատասխանել «ադրբեջանական բանակի դեմ սադրանքներին»։

«Գնահատելով իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և Ադրբեջանի այն տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը՝ պաշտպանության նախարարը հանձնարարականներ է տվել ադրբեջանական ստորաբաժանումների դեմ հնարավոր սադրանքներին անհապաղ համարժեք պատասխան տալու վերաբերյալ՝ պահպանելով մարտական պատրաստության մշտական բարձր մակարդակը»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ։

Հարկ է նկատել, որ չի բացառվում՝ ադրբեջանական կողմը նոր սադրանքների է նախապատրաստվում, ինչպես այսօր։ Մասնավորապես, մարտի 7-ին, ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող։ Նրանցից մեկը՝ ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Բացի այդ`Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմն Արցախում։

Էմմա Չոբանյան