Ֆրանսիան հերքում է․ Մակրոնը չի խնդրել դեպի Ռուսաստա՛ն հումանիտար միջանցքներ տրամադրել

Լուրեր

29.03.2026 | 16:25
Փամբուխչյանը` փոսերի խնդիրների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 16:09
Թույլ տվեք հրապարակային բաներ չասեմ․ Միրզոյանը՝ Իրան հումանիտար օգնություն ուղարկելու մասին
29.03.2026 | 15:51
Ռուբինյանը` Քըլըչի հետ հեռախոսազրույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 15:40
Փաշինյանը՝ եկեղեցու միջադեպի մասին. ոստիկանությունը լրացուցիչ հրահանգավորման կարիք չունի
29.03.2026 | 15:20
Ռաֆայել Հարությունյանի սանը դարձել է գեղասահքի աշխարհի եռակի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 15:11
Գևորգ Պապոյանը` աշխատակազմի ղեկավարների բարձր պարգևավճարների մասին
29.03.2026 | 14:53
Միջադեպ Սուրբ Աննա եկեղեցում՝ Փաշինյանի դուրս գալու ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 14:17
Հենրիխ Մխիթարյանի նախկին մարզիչը սրտի կանգ է ունեցել մարզման ժամանակ
29.03.2026 | 14:14
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
29.03.2026 | 14:04
Էդուարդ Սպերցյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի հայտացուցակում
29.03.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
29.03.2026 | 13:15
Արդեն նկատվում է լուսային աղտոտման աճի դանդաղեցում, իսկ որոշ դեպքերում նաև լուսային աղտոտման նվազման միտում․ Երևանի քաղաքապետարան
29.03.2026 | 12:31
ՏՀԿ հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրվել է Դավիթ Խաչատրյանի թեկնածությունը
29.03.2026 | 11:43
Պենտագոնը պատրաստվում է Իրանում ցամաքային գործողությունների. The Washington Post
29.03.2026 | 11:22
Վթարային ջրանջատում Երևանում
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հերքել է տարածված տեղեկությունը, որ խնդրել է Ուկրաինայից դեպի ՌԴ կամ Բելառուս տանող մարդասիրական միջանցքներ բացել։ Այս մասին հայտնում է ֆրանսիական BFMTV-ն, փոխանցում է BBC-ն:

«Հանրապետության նախագահը համառորեն խնդրել է՝ թույլ տալ խաղաղ բնակչությանը հեռանալ և թույլ տալ օգնություն տեղափոխել։ Սա ևս մեկ միջոց է Պուտինի համար՝ առաջ մղելու իր պատմությունը և ասելու, որ ուկրաինացիներն են ագրեսորները, և որ նրանք ապաստան են առաջարկում բոլորին»,- BFMTV-ին ասել են Ելիսեյան պալատից։

Հիշեցնենք՝ Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկն ավելի վաղ հայտարարել էր, որ Կիևը մերժել է Մոսկվայի առաջարկը՝ հումանիտար միջանցքներ կազմակերպել դեպի Ռուսաստանի տարածք։

«Երեկ՝ ժամը 00:30-ին, մենք նամակ ստացանք Ռուսաստանի Դաշնությունից, որում նրանք առաջարկում էին, հաշվի առնելով Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի անձնական խնդրանքը, մարտի 7-ի առավոտյան ժամը 10-ից լռության ռեժիմ հայտարարել և բացել հումանիտար միջանցքներ (Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ)։ Սա հումանիտար միջանցքներ բացելու անընդունելի տարբերակ է։ Մերոնք Իվանկովից, Դայմերից, Վիշգորոդից, Կիևի մերձակայքից Բելառուս չեն գնա, որպեսզի հետո ինքնաթիռով թռչեն Ռուսաստանի Դաշնություն։ Հուսով եմ, որ Ֆրանսիայի նախագահը հասկանում է, որ իր անունը և օգնելու անկեղծ փորձերն օգտագործվում են Ռուսաստանի Դաշնության կողմից»,- ասել է Վերեշչուկը:

Էմմա Չոբանյան