Փորձել էին գողանալ կղմինդրե խողովակներ
Հասարակություն
05.03.2022 | 15:53Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները մարտի 4-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել չորս տղամարդու, որոնցից երեքը՝ Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի, մեկը՝ Սարդարապատ գյուղի բնակիչ՝ վերջինիս կողմից շահագործվող տրակտորով. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Բաժնում պարզվել է, որ նրանք մարտի 4-ին Մայիսյան գյուղի վարչական տարածքից փորել-հանելու եղանակով փորձել էին գողանալ կղմինդրե խողովակներ, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել:
Բերման ենթարկվածները տվել են խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր: