Facebook-ը Ռուսաստանում արգելափակվեց

Լուրեր

11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2022 թվականի մարտի 4-ին որոշում է կայացվել Ռուսաստանի Դաշնությունում արգելափակել մուտքը Facebook ցանց։ Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել «Ռոսկոմնադզոր»-ը։

«2020 թվականի հոկտեմբերից ի վեր Facebook-ի կողմից ռուսական լրատվամիջոցների և տեղեկատվական ռեսուրսների նկատմամբ խտրականության 26 դեպք է գրանցվել։ Վերջին օրերին սոցիալական ցանցը սահմանափակել է մուտքը դեպի «Զվեզդա» հեռուստաալիք, «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալություն, «Սպուտնիկ», «Russia Today», «Լենտա.ռու» և «Գազետա.ռու» կայքեր:

Facebook-ի գործողությունները հակասում են օտարերկրյա ինտերնետային հարթակներում տեղեկատվության ազատ հոսքի և ռուս օգտատերերի՝ ռուսական լրատվամիջոցներ անարգել մուտք գործելու հիմնական սկզբունքներին»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Factor.TV-ն արդեն հայտնել էր, որ Պուտինի ռեժիմն աննախադեպ ճնշումներ է կիրառում՝ սահմանափակելու ազատ խոսքը երկրում և խոչընդոտելու լրատվամիջոցների աշխատանքը: Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմը Կրեմլի ազդեցության գոտուց դուրս լուսաբանելու համար, Ռուսաստանի գլխավոր դատախազության որոշմամբ, հակաիշխանական դիրքորոշում ունեցող լրատվամիջոցների գործունեությունը երկրում դադարեցվել է:

Եթերազրկվել և լուծարվել է ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանը, սահմանափակվել է «Մեդուզա» կայքի հասանելիությունը, դարարեցվել է «Դոժդ» հեռուստաալիքի օնլայն հեռարձակումը, սահմանափակվել է նաև օտարերկրյա լրատվամիջոցներից «Ազատություն» ռադիոկայանի, BBC-ի, «Դոյչե Վելլե»-ի ռուսական ծառայությունների կայքերի հասանելիությունը։