Թուրքիայում գնաճը վերջին 20 տարվա ամենաբարձր ցուցանիշին է հասել՝ կազմելով  54,44%

Լուրեր

16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայում տարեկան գնաճը հասել է սպասվածից ավելի քան 54,44 տոկոսի փետրվարին։ Այս մասին վկայում են պաշտոնական տվյալները։ Նշվում է, որ սա երկու տասնամյակի ամենաբարձր ցուցանիշն է՝պայմանավորված անցյալ տարվա վերջին լիրայի արժեզրկմամբ և ապրանքների գների բարձրացմամբ, գրում է Duvar-ը։

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը հայտնում է, որ ամսական կտրվածքով սպառողական գներն աճել են 4,81%-ով։ Արտադրական  գների ինդեքսը փետրվարին ամսական կտրվածքով աճել է 7,22 տոկոսով՝ տարեկան աճը կազմելով 105 տոկոս, որն  արտացոլում է Ռուսաստան-Ուկրաինա լարվածության պայմաններում ապրանքների գների աճը:

Անկախ ENAG Inflation Research Group-ի ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ Թուրքիայում տարեկան սպառողական գնաճը փետրվարին կազմել է 123,80%, ինչը շատ ավելի բարձր է, քան պաշտոնական տվյալները։  ENAG-ը նաև նշում է, որ փետրվարին Թուրքիայում գներն ամսական կտրվածքով աճել են 5,44 տոկոսով։

Լրատվամիջոցը գրում է, որ սա վատ նորություն է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողամի համար հաջորդ տարի ընտրություններում վերընտրվելու համար, քանի որ ճգնաժամի հետևանքով նա որոշակի աջակցություն է կորցնում։ Ավելի վաղ էլ Էրդողանը հայտարարել է, որ մինչև ամառ գնաճը կլինի վերահսկողության տակ։

Հավելենք, որ թուրքական լիրան նախորդ տարի արժեզրկվեց 44տոկոսվ, որը երկրում հանգեցրել է տնտեսական ճգնաժամի, աննախադեպ գնաճի ու սոցիալական լարվածության։

Էմմա Չոբանյան