«Սերժ Սարգսյանի երկխոսության կոչը մեսիջ է այն ուժերին որոնք չեն երևում»․ քաղտեխնոլոգ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաստանում իրականացվում է քաղաքական կազմակերպված մի գործընթաց, որի նպատակը կառավարելի քաոս ստեղծելն է, որը չպետք է մեծանա, քանի որ քաղաքական տեքստ չկա, և չպետք է պակասի»,-Factor.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Վերջինս նկատում է, որ այն ուժերը, որոնք կազմակերպել են այս գործընթացը, թույլ չեն։

«Գործող վարչապետը հասկանում է, թե որտեղից են երևում ականջները։ Ինքը, սակայն, չի հասկանում, թե ինչի կարող է վերածվել այս ամենը։ Երկխոսությունը մեսիջ է այն ուժերին, որոնք չեն երևում։ Մյուս կողմից քաղաքական բովանդակություն չունի շարժումը և բացառված չէ, որ Նիկոլ Փաշինյանը բարձր սանդղակ է վերցրել նոր վարչապետի նշանակման հայտարարությամբ, որ Սերժ Սարգսյանը գնա բանակցությունների ճանապարհով»,- ասում է Արմեն Բադալյանը։

Նա, ի դեպ, չի բացառում, որ իշխանությունը ուժ կգործադրի ցուցարարների հանդեպ։ «Սակայն հետաքրքիրն այն է, որ արևմտյան ոչ մի երկիր չի շնորհավորել Սերժ Սարգսյանին։ Դա մեսիջ է նրան՝ հանկարծ ուժ չկիրառես, որովհետև դա կլինի Արևմուտքի հանդեպ գործադրվող ուժ»,- ասաց քաղտեխնոլոգը։

Ի դեպ, նա «Քայլ արա՝ մերժիր Սերժին» շարժումը արևմտյան նախագիծ չի համարում։

 

Մհեր Արշակյան