Լավրովն ուրիշներին վերագրում է այն, ինչ ինքն ու Մոսկվան են փորձում անել․ Գոբլը՝ ՆԱՏՕ-ի միջուկային պատերազմ սկսելու մասին

Լուրեր

16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
Բոլորը

Ուկրաինայում պատերազմի 8-րդ օրն է, ռուսական զորքը գիշերվանից շարունակել է ռմբակոծել ուկրաինական քաղաքները։ Կրեմլի գործողություններին ի պատասխան՝ Արևմուքը շարունակում է աջակցել Կիևին։ Վերջիններից է Բայդենի վարչակազմի դիմումը Կոնգրեսին՝ հաստատելու Ուկրաինային 10 մլրդ դոլարի հրատապ օգնության հատկացումը։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարում է ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի կողմից միջուկային պատերազմ ծրագրելու մասին։ Factor.am-ը Ուկրաինայի շուրջ եղած վերջին զարգացումների մասին զրուցել  է ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլի հետ։

-Պարո՛ն Գոբլ, Ուկրաինայի շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները որևէ արդյունք չեն տալիս։ Ինչ եք կարծում՝ ի՞նչ է ուզում Ռուսաստանը։ Ե՞րբ կարող է Ուկրաինան ինչ-որ փոխզիջումների գնալ:

-Ռուսաստանը ցանկանում է, որ Ուկրաինան հանձնվի, իսկ Ուկրաինան ցանկանում է, որ Ռուսաստանը դուրս գա իր տարածքից։ Նկատի ունենալով այս ամենը, կարծում եմ՝ բանակցություններով խնդիրը լուծելու հնարավորությունը դեռ քիչ է։

-ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ փակում է Ռուսաստանի համար օդը։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ է ուզում ԱՄՆ-ն այս հակամարտությունում: Ի՞նչ է պատրաստ ԱՄՆ-ն անել՝ Ուկրաինայի հետ կապված իր նպատակներին հասնելու համար։

-ԱՄՆ-ն ցանկանում է այն, ինչ ուզում է Ուկրաինան, և պատրաստ է աջակցել Կիևին, բայց չի պատրաստվում ինքը պատերազմել։

-ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է բարձր պատրաստության վիճակի բերել Ռուսաստանի զսպման ուժերը, որոնք ներառում են միջուկային զենքեր: Ձեր կարծիքով՝ դա կարո՞ղ է սրել իրավիճակը։ Կա՞ հավանականություն, որ Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի։

-Դա վտանգավոր լարվածություն է ստեղծում, թեև, ամենայն հավանականությամբ, բլեֆ է, որը նախատեսված է վախեցնելու համար: Միջուկային զենքի մասին պատահական խոսակցությունները դրանք օգտագործելուն ուղղված առաջին քայլն են:

-Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինան և ՆԱՏՕ-ն մշակում են միջուկային պատերազմի ծրագիր։ Ի՞նչ է նշանակում ռուս գլխավոր դիվանագետի այս հայտարարությունը։

-Լավրովը միշտ ուրիշներին վերագրում է այն, ինչ ինքն ու Մոսկվան են փորձում անել։ Դա ահաբեկելու վտանգավոր քայլ է, որը կվախեցնի շատերին, բայց, ի վերջո, կդիտվի որպես ռուսական թուլության նշան:

-Եվրամիության որոշ երկրներ կոչ են անում անհապաղ բանակցություններ սկսել Ուկրաինային պաշտոնապես ԵՄ ընդունելու վերաբերյալ: Դուք դրա հնարավորություններ տեսնու՞մ եք։ Ի՞նչ կփոխի դա ստեղծված իրավիճակում։

-Ես կողմ եմ Ուկրաինայի՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անհապաղ անդամակցությանը։ Սակայն մտավախություն ունեմ, որ ոչ մեկը հավանական չէ, թեև ԵՄ-ն, ամենայն հավանականությամբ, ավելի շուտ կգործի, քան ՆԱՏՕ-ն:

Արևմտյան երկրները Ռուսաստանը անջատում են SWIFT ֆինանսական համակարգից։ Ի՞նչ ազդեցություն սա կարող է ունենալ Ռուսաստանի գործողությունների վրա։

– SWIFT համակարգից Ռուսաստանին անջատելը կվնասի ռուսական տնտեսությանը, բայց դա ինքնին չի փոխի Պուտինի քաղաքականությունը։

-Ի՞նչ արդյունք եք տեսնում այս պատերազմի համար: Ի՞նչ կարող են տալ բանակցությունները կողմերին:

-Ես վախենում եմ, որ Ռուսաստանը կշարունակի լարել իրավիճակը և ավերել ուկրաինական քաղաքները։ Գուցե, Ուկրաինայում ինչ-որ մեկը ստիպված լինի հանձնվել, բայց հետո պարտիզանական պատերազմ կսկսվի և կտևի տարիներ:

Հռիփսիմե Հովհաննիսյան