Ռուբլիի փոխարժեքը պատմական անկում է գրանցել դոլարի ու եվրոյի նկատմամբ

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Մոսկվայի բորսայում ռուբլին այսօր անկման պատմական ռեկորդ է սահմանել։ Կեսօրին ռուսական արժույթը պատմական ամենացածր փոխարժեքներն է ունեցել ամերիկյան դոլարի ու եվրոյի նկատմամբ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ամենացածր փոխարժեքները եղել են․

• 1 դոլարի դիմաց՝ 122,39 ռուբլի,
• 1 եվրոյի դիմաց՝ 110 ռուբլի։

Դրանից հետո կուրսերը որոշակի կայունացել են, ռուբլին փոքր-ինչ թանկացել է։ Ավելի ուշ Ռուսաստանի բանկը (կենտրոնական բանկ) որոշել է չվերսկսել առք ու վաճառքը։ Վաղը Մոսկվայի բորսայում առք ու վաճառքի վերաբերյալ որոշումը կայացվելու է ավելի ուշ։

Ռուսաստանի կենտրոնական բանկը նաև սահմանել է ռուբլիի վաղվա պաշտոնական փոխարժեքները ամերիկյան ու եվրոպական արժույթների նկատմամբ։ Երկու դեպքում էլ ռուբլու գինը նվազել է ավելի քան 10 տոկոսով։ Սահմանվել են հետևյալ պաշտոնական սակագները․

• 1 դոլարի դիմաց՝ 103,2487 ռուբլի,
• 1 եվրոյի դիմաց՝ 114,5544 ռուբլի։

Հայաստանում, հիշեցնենք, ռուբլիի ամենամեծ անկումը եղավ երկուշաբթի՝ փետրվարի 28-ին։ Որոշ բանկերում ռուբլու առքի գինը իջավ մինչև 2,5 դրամ։ Հիմա որոշակի աճ կա, և ռուբլու առքի գինը հասել է 3,5-5 դրամի, վաճառքի գինն ավելի քան 6 դրամ է։