Կիևում մեր դեսպանությունը ողջ կազմով աշխատում է․ 1500 հայ է դիմել․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանն ի՞նչ աջակցություն է տրամադրում Ուկրաինայում գտնվող հայերին, և ի՞նչ քայլեր են արվում նրանց Հայաստան վերադարձնելու ուղղությամբ: Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ընթացքում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այս հարցն ուղղեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին:

«Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների լույսի ներքո մեր բազմաթիվ հայրենակիցներ մտադրություն ունեն և փորձում են դուրս գալ այդ գործողությունների գոտուց, ընդ որում՝ երբ ասում ենք՝ «մեր հայրենակիցներ», նկատի ունենք և՛ ՀՀ քաղաքացիներին, և՛ այլ երկրների քաղաքացիներին, ովքեր մեր հայրենակիցներն են:

Մինչ այսօր Կիևում մեր դեսպանությունը ողջ կազմով շարունակում էր աշխատել: 1500-ի կարգի զանգ են ստացել, կարող եմ ասել, որ, իհարկե, այս մեծ քանակի դեպքում կլինեն քաղաքացիներ, ովքեր փորձել են կապ հաստատել, բայց չի ստացվել: Դրա համար ՀՀ ԱԳՆ-ում թեժ գիծ է հաստատվել»,- պատասխանեց Միրզոյանը:

«Նաև բանակցել ենք ու պայմանավորվել արևմտյան կողմից Ուկրաինային սահմանակից երկրների հետ՝ Լեհաստան, Սլովակիա, Ռումինիա, Մոլդովա, Հունգարիա. գիտեք, վստահաբար, որ Հունգարիայի հետ մեր դիվանագիտական հարաբերությունները կասեցված են, բայց նաև պետք է ասեմ, որ, ի պատիվ իրենց, ամեն ինչ անում են, որ աջակցեն: Այնտեղից, որտեղ ունենք դեսպանություններ, դիվանագետներ են գործուղվել Ուկրաինայի հետ սահմանամերձ քաղաքներ: Դիվանագետները խնդիր ունեն հնարավորինս աջակցելու սահմանը հատող ՀՀ քաղաքացիներին, կազմակերպել նրանց վերադարձը Հայաստան»,- նշեց արտգործնախարարը:

Միրզոյանը նաև հավելեց, որ Հայաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել ոչ միայն Ուկրաինայում գտնվող հայերին, այլ նաև այլ փախստականների:

Մանրամասները՝ տեսանյութում: