Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան չի միանա ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին

Լուրեր

14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
Բոլորը

Թուրքիան մտադիր չէ միանալ ՌԴ-ի դեմ միջազգային պատժամիջոցներին։ Այս մասին Haberturk-ի հետ հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է «Անադոլու» գործակալությունը։

«Որպես կանոն՝ մենք չենք մասնակցում նման պատժամիջոցներին։ Մենք մտադիր չենք այս պատժամիջոցներին ևս միանալ»,- ասել է Չավուշօղլուն։
Նա նշել է, որ Թուրքիան վարում է պրագմատիկ քաղաքականություն ու հակամարտության կողմերից որևէ մեկի կողմից չէ։

«Թուրքիան պարտավոր չէ որևէ մեկի կողմն անցնել։ Չնայած տարաձայնություններին՝ մենք հավասարապես հաջողությամբ զարգացնում ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Մենք այն հազվագյուտ երկրներից ենք, որոնք հավասար հարաբերություններ ունեն երկու երկրների հետ, որոնք ներգրավված են այս հակամարտությունում։ Մենք փորձում ենք օգտագործել այս առավելությունը, որպեսզի հնարավորինս շուտ ավարտվի պատերազմը։ Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է»,- ասել է Չավուշօղլուն։

Նա բացատրել է, որ Թուրքիան ձեռնպահ է մնացել Եվրախորհրդում Ռուսաստանի դեմ քվեարկելուց՝ այդ շփումները չխզելու համար։

«Եվրախորհրդից Ռուսաստանի դուրս մնալը նշանակում է, որ նրա քաղաքացիները նույնպես կորցնում են մուտքը եվրոպական դատական համակարգ՝ ներառյալ մարդու իրավունքների ինստիտուտները»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը՝ նշելով, որ Անկարան, փակելով ռազմանավերի համար նեղուցները, խստորեն կատարում է Մոնտրոյի կոնվենցիան։

Էմմա Չոբանյան