ՌԴ-ի լկտի սուտն է․ ռմբակոծո՛ւմ է խաղաղ բնակչությանը՝ զոհվում են, արյունահոսում․ Ուկրաինայի Հայերի միության ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Ուկրաինայի Հայերի միության ներկայացուցիչ Ռուբեն Մակարյանի հետ

-Պարո՛ն Մակարյան, պատերազմի վեցերորդ օրն է։ Ի՞նչ է կատարվում Կիևում, ուր Դուք այս պահին գտնվում եք։ Հրթիռային հարվածները շարունակվո՞ւմ են, կարո՞ղ եք դուրս գալ փողոց։

-Կիևում ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում, Կիևը հրթիռակոծվում է ՌԴ-ի կողմից, բոլոր կողմերից ենթարկվում է ինտենսիվ ռմբակոծման։ Անընդհատ լսվում են օդային տագնապի ազդանշաններ։ Պաշտոնական մարմինները մարդկանց զգուշացնում են իջնել ապաստարաններ, իրավիճակը շատ ծանր է, որովհետև պարետային ժամ է գործում, խանութներում հսկայական հերթեր են սննդամթերքի, խմելու ջրի, դեղորայքի համար։ Մարդկանց մի մասը լքում է քաղաքը, բայց շատերը վախենում են հեռանալ, որովհետև շատ վտանգավոր են դարձել այն ուղիները, որոնցով կարելի է հեռանալ արևմտյան կողմ։

-Ռուսաստանի զինվորական և քաղաքական պաշտոնյաները պնդում են, որ չեն սպառնում Ուկրաինայի խաղաղ բնակչությանը, հակառակը՝ սադրանքների մեջ մեղադրում են ուկրաինացի զինվորականներին։ Ի՞նչ տեղեկություններ կհայտնեք այս մասով, կա՞ միտումնավոր թիրախավորում խաղաղ բնակչության։

-Իհարկե՝ սուտ է, որ չեն թիրախավորում բնակչությանը, դա լկտի սուտ է։ Ես կխնդրեի հայ հեռուստադիտողին, որ չհավատան այդ ստերին։ Մենք այդ ամենի միջով անցել ենք, և Հայաստանը գիտի՝ դա ինչ է։ Ես ապաքաղաքական մարդ եմ, հասարակական գործիչ եմ, բայց հիմա կոնկրետ ռմբակոծություններ են։ Խարկով քաղաքը ռմբակոծվել է այնքան, որ բնակչությանը մինչև հիմա չեն հանել վերջնականապես։ Դոնեցկի մարզի քաղաքներից մեկն ամբողջությամբ ավերված է, և չեմ կարող ասել՝ ինչպես են վերականգնելու։ Մինչև հիմա բնակչությունը նկուղներում է՝ արյունահոսում են, զոհված են։ Ես մինչև առավոտ պատասխանել եմ հեռախոսազանգերի, մարդիկ խնդրում են՝ հնարավորություն տրվի հումանիտար միջանցք բացել, մարդիկ դուրս գան շրջափակման մեջ գտնվող քաղաքներից՝ Մարիուպոլ, Մերիտոպոլ, Բերդիանսկ՝ այն քաղաքներում, որտեղ արդեն ռուսներն են գտնվում։ Ինչի՞ մասին է խոսքը, խաղաղ բնակչությանն անմիջապես թիրախավորում են։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան