Ասում էիք, որ ամեն օր գոլեր են խփվելու, բայց միայն ինքնագոլեր ենք տեսել. Նաիրա Զոհրաբյանը՝ վարչապետին

Լուրեր

04.02.2026 | 13:16
Պատրաստ եմ հանդիպել Ֆիրդուսի բնակիչների հետ, եթե ցանկություն հայտնեն. Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 13:07
Իսրայելն ու Ադրբեջանը արհեստական ​​բանականության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
04.02.2026 | 13:00
Եզակի են դեպքերը, երբ կալանավորված անձը արդարացվում է. Գալյանը՝ կալանքը շատ կիրառելու պրակտիկայի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 13:00
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.02.2026 | 12:55
TRIPP-ը պատմական քայլ է տարածաշրջանում խաղաղության և ուժեղ տնտեսություններ ստեղծելու ճանապարհին. Թրամփի բանագնաց
04.02.2026 | 12:52
Ցմահ դատապարտյալների համար ևս ավելի կդյուրացվի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը. Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 12:47
Մեր երկրում քաղբանտարկյալներ չկան. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 12:43
Առաջատար ծանրորդները կմասնակցեն Հայաստանի առաջնությանը
04.02.2026 | 12:34
Դատապարտյալների թիվը կալանավորների թվից ավելի է. նման ցուցանիշ վերջին 5 տարվա ընթացքում չէր եղել. Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 12:32
Ովքեր են Երևանում սպանված 23-ամյա Այշաթ Բայմուրադովայի գործով կասկածյալները․ ՔԿ-ն անուններ է հայտնում
04.02.2026 | 12:24
Արման Ծառուկյանը շնորհակալություն է հայտնել Սերգեյ Գալիցկուն․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
04.02.2026 | 12:15
Նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի մարտին. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 12:11
Իրանական նավակները փորձել են ամերիկյան լցանավ գրավել Հորմուզի նեղուցում. F-35 կործանիչն իրանական ԱԹՍ է խոցել
04.02.2026 | 12:10
«Գավառի մանկատան» հաշվին կազմակերպել է մի սրճարան-ռեստորանի ջեռուցման, էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարումը․ մանկատան նախկին տնօրենին մեղադրանք է ներկայացվել
04.02.2026 | 12:08
Փաշինյանն ու Ալիևը քննարկել են TRIPP-ի և այլ ենթակառուցվածքների նախագծերի իրականացումը
Բոլորը

«Ծառուկյան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կենտրոնական ամբիոնից ներկայացնելով իր ելույթը, փորձեց «հասկանալ, թե որքանով է հավակնոտ Կառավարության ծրագիրը»։ 

«Աղքատությունը նվազեցնել 12 տոկոսային կետով, պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում 30 տոկոս աղքատություն կա, բայց գիտենք, որ իրականում այդ թիվը շատ ավելի մեծ է, Հայաստանն այն բացառիկ երկրներից է, որտեղ կան աշխատող աղքատներ, որոնք ունեն տարրական հացի խնդիր»,- ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, որ ըստ Կառավարության ծրագրի՝ առաջիկա 5 տարիների ընթացքում պետք է բարձրացնել նվազագույն աշխատավարձը։

Պատգամավորը հիշեցրեց, որ գնաճը 4 տոկոս է կազմում, և եթե այդ թիվը բաժանվի հինգ տարիների կտրվածքով, ապա հասկանալի կլինի, որ այդ խնդիրը չի լուծվելու՝ անկախ նրանից, թե ծրագրում «67 անգամ գրված է պետք է կամ անհրաժեշտ է»։ Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանին հիշեցրեց Վաչե Գաբրիելյանի խոսքերը՝ նվազագույն աշխատավարձի աճի մասին, ըստ որի՝ 2014-ին այն պետք է լիներ 50 հազար, 2015-ին՝ 55 հազար, 2016-ին՝ 62 հազար, 2017-ին՝ 70 հազար դրամ:

«Սյս տարի մենք պետք է ունենայինք այն նվազագույն աշխատավարձը, ինչն ամրագրել ենք 2022-ի համար, որտե՞ղ է երաշխիքը, որ դրանք ուղղակի որպես թվեր չեն մնալու»,- հարցրեց պատգամավորը։

Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ Կառավարության ծրագրում տեղ գտած 5 տոկոս տնտեսական աճին՝ հիշեցնելով, որ 2016-ին, երբ ներկայացված էր 2,2 տոկոս աճ, այն ժամանակ գործադիրի ներկայացուցիչներն ընդգծում էին, որ ավելի լավ է լինի իրականանալի և ազնիվ աճ: «Այսօր մենք ունենք 0,2 տոկոս աճ, սա իրատեսությո՞ւն է, թե՞ ձախողում»,- հարցրեց նա։

Պատգամավորն ուշադրություն հրավիրեց նաև արտաքին պարտքի աճին՝ «շնորհավորելով գործընկերներին», որ այն մոտեցել է 6 միլիարդի սահմանագծին, ինչը խիստ ռիսկային է։ Ինչ վերաբերում է վարչապետ Կարեն Կարապետյանի՝ նախընտրական շրջանում հայտարարված 3,2 միլիարդ դոլար ներդրումներին, որը հետագայում սրբագրվեց գործադիրի անդամների կողմից, թե դա մի քանի տարվա ծրագիր է, իսկ 2017-ին ապահովվելու է 850 միլիոն դոլար ներդրում, պատգամավորն ասաց, որ ըստ վարչապետի արդեն 36 տոկոսն իրականացվել է, սակայն չի ներկայացվում, թե ինչ է արվել։

Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում խոսեց նաև արտագաղթի տեմպերի մասին՝ ներկայացնելով «Գելափի» տվյալները, նրա խոսքով՝ «իրական «Գելափի», ոչ թե կոմերցիոն»: «2013-16 թվականներին 7 նիշով վատթարացել է վիճակը․ՀՀ-ից արտագաղթողների թիվը շատ ավելի մեծ է, քան Սիրիայից գնացողները, որտեղ պատերազմական իրավիճակ է»,- ասաց նա։

Զոհրաբյանը մեջբերեց նաև ծրագրի այն հատվածը, ըստ որի, ՀՀ-ում ներդրում կատարողներին կշնորհվի ՀՀ քաղաքացիություն և նկատեց, որ այն գործում է Մեծ Բրիտանիայում, բայց, ցավոք, «ՀՀ քաղաքացիության ստատուսը չի կարող լինել այն պոզիտիվ ազդակը, որով պետք ներդրումներ անեն ՀՀ-ում»։

«Ներդրողից ուզում են փայ մտնել, կոռուպցիան այդ ոլորտում ամենասարսափելին է, հարկային խայտառակ պրեսսինգ է նրանց նկատմամբ, որոնք չեն համաձայնում խաղի կանոններին ենթարկվել»,- հայտարարեց նա։

Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց դեռ մեկ տարի առաջ խորհրդարանում տեղի ունեցած իր և վարչապետի երկխոսությունը: «Ես Ձեզ հարցրեցի՝ պատրա՞ստ եք կտրել այն ճյուղը, որին նստած է իշխանությունը: Կամ Ձեր ձեռքերը չեն հասել, կամ թույլ չեն տալիս, Ձեր ժամանակը բավարար էր այս խնդիրները լուծելու համար։ Դուք ասում էիք, որ ամեն օր գոլեր են խփվելու, բայց մենք դեռևս գոլ չենք տեսել, այլ ինքնագոլեր սեփական դարպասում»,- ասաց նա՝ հավելելով, որ «Ծառուկյան» դաշինքը դեմ է քվեարկելու Կառավարության ծրագրին։

 

Սեդա Ղուկասյան