Ինչպիսի իրավիճակ է Խրամորթում ադրբեջանցիների սպառնալիքներից ու հնչեցրած «մուղամից» հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

«Մի՛ պատրաստվեք պատերազմի և մի՛ փորձեք սահման ստեղծել մեր տարածքում, եթե ցանկանում եք մնալ ու ապրել այստեղ, հնազանդվե՛ք Ադրբեջանի օրենքներին»․ 44-օրյա պատերազմից հետո սահմանային դարձած Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի բնակիչները 3 օր շարունակ ստիպված են եղել այս սպառնալիքները լսել։ Ադրբեջանցիները Խրամորթի բնակելի հատվածից 500 մետր հեռավորության վրա գտնվող բլրից բարձրախոսներով, գրական հայերենով, ուժի կիրառման սպառնալիքի ներքո գյուղը լքելու «կոչեր» են արել խաղաղ բնակիչներին։

«Դուք գտնվում եք Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Ներկայումս ձեր կողմից իրականացվող գյուղատնտեսական աշխատանքներն անօրինական են։ Հաշվի առնելով ձեր անվտանգությունը՝ պահանջում ենք դադարեցնել աշխատանքը և անհապաղ հեռանալ տարածքից, հակառակ դեպքում՝ ձեր նկատմամբ ուժ կկիրառվի, կորուստների համար պատասխանատվությունը ընկնելու է ձեր վրա»,- ասել են ադրբեջանցիները։

Նրանց նպատակն է խուճապի մատնել բնակիչներին և վախի մթնոլորտ ստեղծել։ Հակառակ դրան՝ Արցախի ՆԳՆ հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանը շաբաթ օրը մեզ հայտնել էր, որ բնակիչներն ամենևին էլ խուճապի չեն մատնվում և չեն լքում գյուղը։ Խրամորթում 300-ից ավելի բնակիչ է ապրում, նրանց թվում 80-ից ավելին նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաներ են, տարեց ու հոգեբանորեն խոցելի այլ խմբերի ներկայացուցիչներ։

«Շաբաթ օրվա 2-րդ կեսից մինչ այս պահը Խրամորթի և Ակնայի այդ հատվածում որևէ միջադեպ չի գրանցվել, այնտեղ են խաղաղապահներն ու ոստիկանությունը»,- տեղեկացրեց Թադևոսյանը։

«Մի վտանգեք ձեր և ձեր ընտանիքի անդամների կյանքը։ Լքե՛ք տարածքը, լքե՛ք տարածքը»․ Խրամորթի համայնքապետ Զորիկ Աբրահամյանն ասում է՝ գյուղում արդեն երկու օր է՝ այս սպառնալիքները չեն հնչում, բնակիչներն էլ զբաղվում են իրենց առօրյա աշխատանքներով։

ԱՀ ՆԳՆ-ն տեղեկացրեց, որ սպառնալիքների փոխարեն՝ ադրբեջանցիները երեկվա ընթացքում «Խոջալուի» շինծու ջարդերի մասին «մուղամ» են հնչեցրել։

Խրամորթի բնակիչը, որը ցանկացավ անանուն մնալ, ասաց՝ թեև վախը միշտ էլ սրտներում է, բայց գյուղը երբեք չեն լքի․ «Ես իմ երեխաներին մենակ դուրս չեմ թողնում, անգամ մանկապարտեզ եմ վախենում թողնել. մոտիկ ա թուրքի պոստին»։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ու աշխատակազմի ներկայացուցիչները շաբաթ այցելել էին Խրամորթ ու որոշակի փաստեր հավաքագրել։

«Կոչերի բովանդակությունից պարզ երևում է, որ ադրբեջանական կողմն ուժի կիրառման սպառնալիք է հնչեցնում Խրամորթ համայնքի խաղաղ բնակիչների նկատմամբ՝ նպատակ ունենալով զրկելու նրանց սեփական հայրենիքից, խաղաղ ու անվտանգ ապրելու, արժանապատիվ աշխատանքով բնականոն կյանք վարելու իրավունքից։ Սա Ադրբեջանին իր կատարած հանցավոր արարքների համար անպատիժ թողնելու և թողտվության մթնոլորտի հետևանքն է, որի պայմաններում ադրբեջանական կողմը նոր մեթոդներ ու միջոցներ է կիրառում իր հայատյաց ու ահաբեկչական քաղաքականությունն առաջ մղելու համար։ Համայնքի տարածքում ռուսական խաղաղապահ զորքերից կազմված խմբի մշտական առկայությունը կարող է ավելացնել անվտանգության զգացողությունը համայնքի բնակիչների շրջանում և խթանել համայնքում խաղաղ բնակչության բնականոն կյանքի ապահովմանը»,- ասվում է հաղորդագրությունում։

ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը երեկ Խրամորթում ազգային երաժշտության, երգ ու պարի փառատոն է կազմակերպել, միացրել բարձր երաժշտություն, որը լսելի է եղել նաև ադրբեջանական տարածքում։

Այս պահին էլ Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը բանակցում է ռուսական խաղաղապահ ուժերի հետ՝ Ադրբեջանի կողմից իրականացվող հոգեբանական գրոհի գործիքները բացառելու համար:

Հիշեցնենք՝ փետրվարի 15-ին ադրբեջանցիները թիրախավորել էին դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող բնակիչներին՝ կրակոցներ արձակելով Խրամորթի հարևանությամբ ամրակայված ադրբեջանական դիրքից։

Կրակոցների հետևանքով վնասվել էր տրակտորի հետևի անվադողը։ Խրամորթ համայնքի ղեկավար Զորիկ Աբրահամյանը մեզ հայտնել էր, որ դեպքից մեկ օր անց ադրբեջանցիները մտել են խաղողի այգիներ ու վազերն էտող գյուղացիներին  ստիպել հեռանալ:

Փետրվարի սկզբին էլ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հարակից տարածքում տեղակայված ադրբեջանական դիրքից կրակահերթեր էին արձակել Խրամորթ գյուղի քարհանքում աշխատանքներ իրականացնող երեք աշխատակիցների ուղղությամբ։ Արցախի Քննչական կոմիտեից տեղեկացնում են՝ կրակահերթեր արձակելու դեպքի առթիվ հարուցված քրգործն Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել․ նախաքննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան