Ադրբեջանի` մարդկության դեմ ուղղված հանցանքները պետք է միջազգային հանրության կողմից արժանանան համապատասխան արձագանքի եւ գնահատականի. քննարկում ԱԺ-ում

Լուրեր

29.03.2026 | 19:34
Ալեն Սիմոնյանն ինչո՞ւ ներողություն խնդրի, ակնհայտ սադրանք է եղել. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 19:15
Իրանը սպառնում է հարվածներ հասցնել տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի համալսարաններին
29.03.2026 | 18:19
ԹՐԻՓՓ-ի շուրջ քննարկումները չեն դանդաղել․ փաստաթղթերի համաձայնեցման փուլում ենք․ Միրզոյան
29.03.2026 | 17:55
Քարաթափում՝ Լծեն-Տաթև և Երևան-Մեղրի ավտոճանապարհին
29.03.2026 | 17:19
3 անձ է ձերբակալվել Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո
29.03.2026 | 16:58
Թրամփի հատուկ ներկայացուցիչը 64-ամյա Ալիևին «երիտասարդ, բայց առանձնահատուկ առաջնորդ» է համարում
29.03.2026 | 16:47
Հայաստան-Բելառուս․ Հայտնի են մեկնարկային կազմերը
29.03.2026 | 16:25
Փամբուխչյանը` փոսերի խնդիրների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 16:09
Թույլ տվեք հրապարակային բաներ չասեմ․ Միրզոյանը՝ Իրան հումանիտար օգնություն ուղարկելու մասին
29.03.2026 | 15:51
Ռուբինյանը` Քըլըչի հետ հեռախոսազրույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 15:40
Փաշինյանը՝ եկեղեցու միջադեպի մասին. ոստիկանությունը լրացուցիչ հրահանգավորման կարիք չունի
29.03.2026 | 15:20
Ռաֆայել Հարությունյանի սանը դարձել է գեղասահքի աշխարհի եռակի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 15:11
Գևորգ Պապոյանը` աշխատակազմի ղեկավարների բարձր պարգևավճարների մասին
29.03.2026 | 14:53
Միջադեպ Սուրբ Աննա եկեղեցում՝ Փաշինյանի դուրս գալու ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 14:17
Հենրիխ Մխիթարյանի նախկին մարզիչը սրտի կանգ է ունեցել մարզման ժամանակ
Բոլորը

Փետրվարի 28-ին` Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի եւ բռնագաղթած հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել կոնֆերանս-քննարկում, որին մասնակցել են ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Հանձնաժողովի նախագահը հիշեցրել է, որ 34 տարի առաջ` այս օրերին, խաղաղ հայ բնակչությունը ենթարկվել է զանգվածային բռնությունների եւ խոշտանգումների: Պատգամավորն ընդգծել է, որ Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում հայ բնակչության կոտորածները, էթնիկ զտումները, որոնք հիշեցնում էին 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, պարբերական բնույթ են կրել: Ըստ նրա` շուրջ 30 տարի Ադրբեջանն իր երկրում այնքան հայատյացություն է սերմանել, որ Արցախի դեմ 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի օրերին ականատես ենք եղել անմարդկային դաժանությունների: Ադրբեջանը, համալրելով մարդկության դեմ ուղղված հանցանքները, սպանել է հայ խաղաղ բնակչությանը, թիրախավորել մանկապարտեզները, դպրոցներն ու հիվանդանոցները: Թագուհի Թովմասյանի խոսքով` Ադրբեջանի` մարդկության դեմ ուղղված այդ հանցանքները պետք է միջազգային հանրության կողմից արժանանան համապատասխան արձագանքի եւ գնահատականի: «Ցանկանում եմ հերթական անգամ շեշտադրել` քանի դեռ չեն գործում պատասխանատվության մեխանիզմներ, Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, միջազգային դրույթների ոտնահարումը, մարդկության դեմ ուղղված հանցանքները շարունակական բնույթ են կրելու», – նշել է հանձնաժողովի նախագահը:

Մասնակիցները կարեւորել են նման քննարկումը, ընդգծել են այդ ուղղությամբ հետազոտական աշխատանքներ իրականացնելու, միջազգային հանրության հետ համագործակցության, պետական ռազմավարություն ունենալու, ինչպես նաեւ քաղաքական օրակարգ ձեւավորելու անհրաժեշտությունը: