Հարավային Կորեան միանում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին՝ արգելելով ռազմավարական նյութերի արտահանումը
Քաղաքականություն
28.02.2022 | 14:01Հարավային Կորեան որոշել է արգելել ռազմավարական նշանակության նյութերի արտահանումը Ռուսաստան՝ միանալով ՌԴ-ի դեմ միջազգային պատժամիջոցներին։ Այս մասին հայտնել է երկրի ԱԳՆ-ն, փոխանցում է Yonhap գործակալությունը։
Նախարարության տեղեկացմամբ՝ Սեուլը նաև նախատեսում է միանալ Ռուսաստանին SWIFT վճարային համակարգից անջատելու քայլին և այդ որոշման մասին ԱՄՆ-ին ծանուցել է դիվանագիտական ուղիներով։
Հավելենք, որ Ճապոնիան ևս հայտարարել է, որ մտադիր է միանալ ռուսական մի շարք բանկերին SWIFT համակարգից անջատելու՝ արևմտյան երկրների որոշմանը։
Էմմա Չոբանյան