Խմբակներ և նախագծային ուսուցում. ուժի մեջ է մտել նոր կարգը

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի 2022 թվականի փետրվարի 18-ի 05-Լ հրամանով հաստատվել է «Հանրակրթական հիմնական, ընդհանուր և այլընտրանքային ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսումնական խմբակների ձևավորման ու գործունեության և ուսումնական նախագծերի իրականացման կարգը». տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Ինչպես են ձևավորվում խմբակները

Կարգով սահմանվում է, որ ուսումնական խմբակներն իրականացվում են՝ համաձայն հանրակրթության պետական չափորոշչի, գիտության, արվեստի, զբոսաշրջության, հայրենագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և այլ ոլորտների վերաբերյալ արտադասարանական ուսումնառության և ժամանցի կազմակերպման նպատակով: Խմբակներ կարող են ձևավորվել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի որոշմամբ, ինչպես նաև հաստատության տնօրենի հրամանով` մանկավարժական խորհրդի որոշմամբ կամ ծնողների առաջարկությամբ:

Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի որոշմամբ սահմանվում են առողջ ապրելակերպի խմբակն ու մասնագիտական կողմնորոշման ակումբը։

Խմբակների վերահսկողությունն իրականացնում է դպրոցի տնօրենի՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալը:

Խմբակը ձևավորվում է ( տարիֆիկացվում է), եթե ծրագիրը հաստատվել է տնօրենի կողմից, և առնվազն 8 սովորող դրանում ընդգրկվելու ցանկություն է հայտնել։

Խմբակի ստեղծումը, ղեկավարի նշանակումը և սովորողների կազմը հաստատվում են դպրոցի տնօրենի հրամանով։

Տիպային և հեղինակային ծրագիր

Խմբակի ծրագիրը կարող է լինել տիպային՝ մշակված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից, և հեղինակային՝ մշակված որևէ կազմակերպության կամ որոշակի խմբի կողմից: Ե՛վ տիպային, և՛ հեղինակային ծրագրերը երաշխավորվում են նախարարության կողմից: Ծրագրում ներառվում են խմբակի նպատակը, խնդիրները, ակնկալվող վերջնարդյունքները, հատկացվող ընդհանուր ժամաքանակը և բովանդակությունը: Խմբակի ծրագիրը չի կարող կրկնել առարկայական չափորոշիչներով և ծրագրերով սահմանված բովանդակությունը:

Երբ և ինչպես են իրականացվում ուսումնական նախագծերը

Ուսումնական նախագծերն իրականացվում են 7-12-րդ դասարաներում:

Նախագիծը առանձին սովորողների կամ սովորողների փոքր խմբի կողմից որևէ ուսումնական առարկայի կամ ուսումնասիրվող որևէ երևույթի (օբյեկտի) վերաբերյալ իրականացվող առարկայական կամ միջառարկայական հետազոտական աշխատանքն է՝ նվիրված օրինաչափություններին, առանձնահատկությունների հետազոտությանը, արդյունքների ստացմանը և եզրակացությունների արձանագրմանը:

Նախագիծը կարող է իրականացվել ինչպես մեկ, այնպես էլ տարբեր ուսումնական առարկաներից և հետազոտության մեթոդների համադրմամբ: Նախագիծն իրականացվում է ուսուցչի կողմից մշակված, համապատասխան առարկայական մեթոդմիավորման կողմից հավանության արժանացած, տնօրենի կողմից հաստատված պլանի հիման վրա: Ուսումնական պլանի դպրոցական (ընտրովի) բաղադրիչից նախագծի իրականացման համար տրամադրվում է տարիֆիկացված ժամաքանակ: Միջառարկայական նախագծի դեպքում տարիֆիկացվում են բոլոր առարկաներից մասնակցող ուսուցիչներին տրվող ժամաքանակները՝ մասնակցության տևողությանը համապատասխան։ Նախագիծն ավարտելուց հետո աշակերտն այն պաշտպանում է նախագիծը ղեկավարած ուսուցչի մոտ, իսկ միջառարկայական նախագծերի դեպքում՝ համապատասխան առարկաների ուսուցիչներից ձևավորված հանձնաժողովի մոտ:

Նախագծերի իրականացումը վերահսկում է դպրոցի տնօրենի՝ ուսումնական աշխատանքի գծով տեղակալը: