Ուկրաինան պետք է միանա ԵՄ-ին․ Եվրահանձնաժողովի նախագահ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Ուկրաինան եվրոպական երկիր է, և Եվրամիությունը ցանկանում է նրան տեսնել իր շարքերում։ Այս մասին ԵՀ ղեկավարը խոսել է Euronews-ին տված հարցազրույցում։

«Ուկրաինան մասնակցում է որոշ եվրոպական գործընթացների, օրինակ՝ ԵՄ միասնական շուկային ուկրաինական շուկայի ինտեգրմանը: Մենք շատ սերտ համագործակցում ենք, օրինակ, էներգետիկայի ոլորտում, այլ ոլորտներում: Ժամանակի ընթացքում Ուկրաինան պետք է միանա ԵՄ-ին, այս երկիրը մեզնից մեկն է, և մենք ցանկանում ենք նրան տեսնել եվրոպական ընտանիքում»,- ասել է ֆոն դեր Լեյենը։

Իր հերթին նախագահ Վլադիմիր Զելենսկին լույս երկուշաբթի գիշերը հայտնել է, որ բանակցություններ է վարել Եվրահանձնաժողովի ղեկավարի հետ, որտեղ բարձրացվել է Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության հարցը։

«Ես հեռախոսազրույց եմ ունեցել Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ, մենք քննարկել ենք կոնկրետ որոշումներ՝ ուժեղացնելու Ուկրաինայի պաշտպանունակությունը, մակրոֆինանսական օգնությունը և Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին»,- գրել է Ուկրաինայի ղեկավարը։

 

Տաթև Ֆռանգյան