Չենք սպասարկում օտար տեղեկատվական օրակարգերը. Տիգրան Հակոբյան

Լուրեր

08.04.2026 | 15:38
Երկշաբաթյա հրադադարի ընթացքում Իրանը և Օմանը վճար կգանձեն Հորմուզի նեղուցով անցնող նավերից
08.04.2026 | 15:33
Դանիլ Մեդվեդևի սենսացիոն պարտությունը՝ 0։6, 0։6․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.04.2026 | 15:27
Իրանի Լավանի նավթավերամշակման գործարանում և Սիրի կղզում, հրադադարից մի քանի ժամ անց, պայթյուններ են տեղի ունեցել
08.04.2026 | 15:20
Ալիևը Ղազախստանի նախարարների հետ Հայաստան-Ադրբեջան կարգավորումն ու TRIPP-ն է քննարկել
08.04.2026 | 15:15
Ձերբակալվել են Արման Սահակյանն ու Արտեմ Ասատրյանը // Նավթի գինը նվազում է. ԼՈՒՐԵՐ
08.04.2026 | 15:10
Մակրոնը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հրադադարը պետք է ներառի նաև Լիբանանը
08.04.2026 | 15:03
Չնայած ԱՄՆ-Իրան հրադադարին` Բահրեյնում իրանական հարվածից կան վիրավորներ. Իսրայելը շարունակում է հարձակումը Լիբանանում
08.04.2026 | 14:52
Մեկ օրում բացահայտվել է 180 հանցագործություն․ ՆԳՆ
08.04.2026 | 14:45
Քննարկվել է Գագիկ Խաչատրյանի՝ Լոս Անջելեսում գտնվող առանձնատան վաճառքից ստացված գումարի գերակշիռ մասը ՀՀ-ին վերադարձնելու հարցը
08.04.2026 | 14:35
Իսլամաբադում կայանալիք ԱՄՆ-ի հետ բանակցություններում Իրանի գլխավոր բանակցողը դեռևս հաստատված չէ
08.04.2026 | 14:26
«Հայաստան» դաշինքը հայամետ ուժ է. Իշխան Սաղաթելյանը` Պուտինի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.04.2026 | 14:17
Վահան Բիչախչյանը վնասվածք է ստացել իր նախկին թիմի դեմ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.04.2026 | 14:14
Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի որոշումը՝ դադարեցնել ռազմական բոլոր գործողությունները. Փաշինյան
08.04.2026 | 14:06
Բաքուն ու Անկարան արձագանքել են ԱՄՆ-Իրան հրադադարին
08.04.2026 | 13:57
Հետքայլ  անդունդից. ԵՄ-ն ու մի շարք երկրներ ողջունել են ԱՄՆ-Իրան հրադադարը
Բոլորը

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անունից դիմելով  լիցենզավորված և հեղինակազորված բոլոր հեռարձակողներին։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ծագած կոնֆլիկտը վերածվեց լայնածավալ ռազմական գործողությունների, որոնք համաշխարհային մեդիայի ուշադրության կենտրոնում են: Այդ պատերազմը թելադրում է նաեւ հայաստանյան լրատվամիջոցների տեղեկատվական օրակարգը: Կարծում եմ՝ հայկական մեդիան գիտակցում է, որ վերջին օրերի իրադարձությունները նոր մարտահրավերներ, սպառնալիքներ եւ անորոշություններ են ստեղծում Հայաստանի եւ Արցախի համար, եւ վտանգավոր զարգացումները զսպվածություն եւ պատասխանատություն են պահանջում մեր մեդիայից:

Ամենեւին նպատակ չունենալով միջամտել ՀՌՀ կարգավորման տիրույթում գործող հեռարձակողների խմբագրական քաղաքականությանը՝ փոխանցեմ ձեզ մեր տեսակետը:

Ամենակարեւորը. ոչ մի դեպքում չենք մոռանում, որ հանրային կարծիքի վրա մեծ ազդեցություն ունեցող հեռուստա եւ ռադիոընկերությունների եթերային բովանդակության կարեւորագույն բաղադրիչը մեր երկրի եւ ժողովրդի շահերի սպասարկումն է:

Ուստի, փորձենք խուսափել օտար տեղեկատվական օրակարգեր սպասարկելուց, չտրամադրել Հայաստանի մեդիահարթակները միմյանց հանդեպ «տեղեկատվական պատերազմ» վարող գլոբալ հակամարտության տարատեսակ շահագրգիռ կողմերին:

Չմոռանանք, որ հակամարտող կողմերի հաղորդագրությունները, լուրերը, պնդումները հաճախ քարոզչական բնույթ են կրում եւ չեն համապատասխանում իրականությանը: Փորձենք ջանք գործադրել եւ ստուգել այդպիսի լուրերի ճշմարտացիությունը: Հայաստանի քաղաքացուն ներկայացնում ենք հնարավորինս ստուգված տեղեկատվություն:

Կրոնական, ազգային խտրականությունը եթերում, թշնամանքի եւ բռնության քարոզը կան եւ մնալու են օրենսդրությամբ պատժելի եւ անընդունելի արարքներ: Այդ մասին եւս չենք մոռանում:

Պահպանում ենք լրագրության մասնագիտական կանոնները, տարանջատում ենք լուրը մեկնաբանությունից, տարբեր տեսակետ արտահայտելու հնարավորություն ենք տալիս, եթե այդ տեսակետները դեստրուկտիվ չեն:

Անկախ քաղաքական հայացքներից, համակրանքներից ու հակակրանքներից այս պատերազմը պառակտման եւս մեկ առիթ չենք դարձնում մեր հասարակության մեջ, զսպում ենք մեր հուզմունքները: Եթերային ճիշտ քաղաքականությամբ փորձում ենք կանխել Հայաստանի քաղաքացիների ներքաշումը այս հակամարտության մեջ:

Հիշում ենք, որ ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ Ուկրաինայում ապրում են հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ, որոնք հնարավորություն ունեն դիտել մեր հեռուստածրագրերը:

Ով, եթե ոչ մենք շատ լավ ենք հասկանում, որ պատերազմը միայն չարիք է գեներացնում, զոհերի եւ տառապանքների է բերում: Ուրեմն, խուսափենք միլիտարիստական բառապաշար օգտագործելուց, ոչ բռնի, ոչ ագրեսիվ հաղորդակցության օրինակ ծառայենք մյուսների համար:

Հետագայում ե՛ւ Ուկրաինայում, ե՛ւ Ռուսաստանում երախտագիտությամբ կհիշեն այդ մասին: Այս հակամարտության կրակի վրա յուղ չենք լցնում: Ռուս եւ ուկրաինացի ժողովուրդներն ընդհանուր բազմադարյա պատմություն ունեն: Տա Աստված, որ այդ ընդհանրությունը կօգնի հաղթահարել այս ամոթալի բաժանումն ու թշնամությունը, կլուծի խնդիրները եւ խաղաղություն կհաստատի մեր սահմաններից ոչ շատ հեռու:

Հենց դա է բխում Հայաստանի շահերից»: