Գերմանիան, Շվեդիան և Չեխիան կոչ են անում իրենց քաղաքացիներին չմեկնել ՌԴ

Լուրեր

09.02.2026 | 15:32
ԱՄՆ ներգաղթի ծառայությանը քննադատած Բեդ Բաննին ելույթ է ունեցել Սուպերբոուլի եզրափակչում. Թրամփը շոուն անվանել է «պատմության մեջ վատագույններից մեկը»
09.02.2026 | 15:21
Ձմեռային Օլիմպիական խաղերի ամենատարեց չեմպիոնը գերազանցեց լեգենդար Բյորնդալենի ռեկորդը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 15:06
Փաշինյանն ու Ալիևը Վաշինգտոն կմեկնեն // Երևանում փակ ճանապարհներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
09.02.2026 | 15:02
SpaceX-ը մտադիր է քաղաք կառուցել Լուսնի վրա
09.02.2026 | 14:53
Վենսը ժամանում է Հայաստան․ ինչ է սպասվում․ զրույց Սոնա Ղազարյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 14:52
Պորտուգալիայի նախագահական ընտրություններում հաղթել է սոցիալիստ թեկնածուն
09.02.2026 | 14:44
«Ռեալը» մեծ աշխատավարձ է վճարում Մբապեի մորը
09.02.2026 | 14:35
Դա բան չի փոխում. Թորոսյանը` ԼՂ-ից բռնի տեղահանվածի փոխարեն տեղափոխված ձևակերպումը օգտագործելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 14:26
Ալիևն ընդունել է ԱՄՆ Առևտրի պալատի պատվիրակությանը
09.02.2026 | 14:18
Վերջ տվեք նսեմացմանը. Թորոսյանը` Վենսի` ՀՀ և Ադրբեջան տարբեր օրակարգերով հանդիպումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 14:10
ՌԴ-ն Անքորիջում ընդունել է ԱՄՆ-ի առաջարկները, բայց հիմա Վաշինգտոնը պատրաստ չէ դրանց. Լավրով
09.02.2026 | 14:02
Ալեն Սիմոնյանին նամակ ենք գրել դեկտեմբերին, պատասխան չենք ստացել. անհետ կորածի հարազատ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 13:55
ՔՊ-ն պետք է խնդրի Վենսին` ճնշել Բաքվին, հայ գերիներին ազատ արձակելու համար. Արթուր Խաչատրյան
09.02.2026 | 13:47
Փաշինյանն ու Ալիևը փետրվարի 19-ին Վաշինգտոն կմեկնեն՝ մասնակցելու Թրամփի Խաղաղության խորհրդի գագաթնաժողովին․ աղբյուր
09.02.2026 | 13:43
Գրանցվել է 530 դեպք, որից 145-ը՝ արտակարգ․ Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Բոլորը

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը երկրի բնակիչներին խորհուրդ է տվել հրաժարվել Ռուսաստան ուղևորություններից։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության՝ կիրակի օրը հրապարակված հայտարարության մեջ։

Ընդ որում, նշվում է, որ այդ նախազգուշացումը վերաբերում է Ռուսաստանի հարավ ուղևորություններին Ուկրաինայի հետ սահմանակից շրջաններ:

Ավելի վաղ Գերմանիայի տրանսպորտի նախարար Ֆոլկեր Վիսինգը հայտարարել էր, որ Գերմանիան կիրակի օրը՝ 15:00-ից (Երևանի ժամանակով 18:00-ին) փակում է իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար, իսկ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կիևին հազար միավոր հակատանկային զենք և 500 Stinger զենիթահրթիռային համալիրներ էր խոստացել:

Շվեդիայի ԱԳՆ-ն ևս երկրի բնակիչներին խորհուրդ է տալիս զերծ մնալ Ռուսաստան անհարկի ուղևորություններից: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է գերատեսչության մամուլի տեղեկագրում։

«Կապված տարածաշրջանում անվտանգության լուրջ և անկանխատեսելի իրավիճակի, Ռուսաստանից և երկրի վճարային համակարգերից տեղափոխման տարբերակների վերաբերյալ անորոշության հետ՝ 2022 թվականի փետրվարի 27-ին արտաքին գործերի նախարարությունը որոշում է ընդունել խորհուրդ տալ ձեռնպահ մնալ Ռուսաստանի Դաշնություն անհարկի ուղևորություններից»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՌԴ-ում անվտանգության հետ կապված իրադրության հնարավոր վատթարացման կապակցությամբ Չեխիայի ԱԳՆ-ը հանրապետության քաղաքացիներին կոչ է արել հրաժարվել ՌԴ այցելությունից, իսկ նրանց, ովքեր արդեն գտնվում են ՌԴ-ում, լքել ՌԴ-ի տարածքը, ասված է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

«ՌԴ-ի՝ Ուկրաինա ներխուժման և ՌԴ-ում անվտանգության հետ կապված իրավիճակի վատթարացման հնարավոր սպառնալիքի կապակցությամբ, հատկապես ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրների քաղաքացիների համար, Չեխիայի ԱԳՆ-ն համաքաղաքացիներին համառորեն նախազգուշացնում է ՌԴ ուղևորություններից: Չեխիայի ԱԳՆ-ը հանրապետության քաղաքացիներին կոչ է անում լքել ՌԴ-ն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նման կոչով Չեխիայի ԱԳՆ-ն դիմել է նաև այն համաքաղաքացիներին, որոնք գտնվում են Բելառուսում կամ ենթադրում են մեկնել այդ երկիր։

Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության դիմումի։ Դրանից հետո ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, ինչպես նաև մի շարք այլ երկրներ հայտարարել են, որ պատժամիջոցներ են սահմանում ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ։

Գերտերությունները նոր պատժամիջոցներ են ընդունել, ըստ որոնց՝ ռուսական բանկերը կանջատվեն SWIFT համակարգից։

Ավելի վաղ ռուսական ավիաընկերությունների համար իրենց օդային տարածքն են փակել Սլովակիան, Լատվիան, Լիտվան, Ռումինիան, Չեխիան, Լեհաստանը և Կանադան։ «Ռոսավիացիան» ի պատասխան սկսել է փակել Ռուսաստանի օդային տարածքը այս երկրների ավիաընկերությունների համար։

Եվրամիությունն ամբողջությամբ փակում է իր երկրների օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար. այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։