Ուկրաինան ՌԴ դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան․ Զելենսկի
Քաղաքականություն
27.02.2022 | 15:46Ուկրաինան Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ռուսաստանը պետք է պատասխանատվության ենթարկվի ագրեսիան արդարացնելու համար «ցեղասպանություն» հասկացությունը շահարկելու համար։
Մենք պահանջում ենք հրատապ որոշում ընդունել՝ Ռուսաստանին կարգադրելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, և ակնկալում ենք, որ դատավարությունները կսկսվեն հաջորդ շաբաթ»,-գրել է Զելենսկին։