ՌԴ-ի հետ դաշնակցային պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանը չի շտապում աջակցել Ուկրաինային

Լուրեր

16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
Բոլորը

Ադրբեջանը, որը մշտապես աջակցություն է հայտնել Կիևի տարածքային ամբողջականությանը, ՌԴ-ից կողմից Ուկրաինայում իրականացվող ռազմական գործողությունների ֆոնին՝ չի շտապում իր աջակցությունը հայտնել Կիևին։ Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր պաշտոնական Բաքուն լռություն էր պահպանում։ Միայն այսօր Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը որոշ մեկնաբանություններ է տվել՝ կողմերից որևէ մեկին չսատարող։

Հաջիևը նշել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը քաղաքական և դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու օգտին։

«Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները շարունակում են անհանգստություն առաջացնել: Ադրբեջանն աջակցում է քաղաքական-դիվանագիտական ​​ և երկխոսության միջոցով կարգավորմանը, և մեր դիրքորոշումն արտահայտվել է ԵԱՀԿ-ի կողմից կազմակերպված արտահերթ նիստում: Ադրբեջանը միշտ հավատարիմ է եղել միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին: Մեր երկիրը Չմիավորման շարժման նախագահն է և վճռականորեն աջակցում է Բանդունգի սկզբունքների գերակայությանը միջազգային հարաբերություններում և հանդես է գալիս այդ դիրքերից»,- ասել է Հաջիևը AZTV-ի հետ հարցազրույցում։

Հիշեցնենք՝ փետրվարի 22-ին Մոսկվայում ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահները ստորագրեցին երկու երկրների միջև դաշնակցային համագործակցության հռչակագիր։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օտարերկրյա երկրի առաջին ղեկավարն է, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչումից հետո Մոսկվայում էր։

Ի դեպ՝ նոր հռչակագրով ՌԴ-ն և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։

Էմմա Չոբանյան