Կիևը պատրաստ է քննարկել չեզոքության կարգավիճակը, սակայն անվտանգության երաշխիքներ են անհրաժեշտ․ Ուկրաինայի նախագահի գրասենյակ

Լուրեր

16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
Բոլորը

Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցել չեզոք կարգավիճակի շուրջ, բայց դրա համար Կիևը պետք է Մոսկվայից անվտանգության երաշխիքներ ստանա։ Այս մասին ասվում է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդարական Միխայիլ Պոդոլյակի հայտարարության մեջ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ուկրաինան միշտ թողել ու թողնում է տեղ բանակցությունների համար, այդ թվում՝ հիմա, երբ Ռուսաստանը գնացել է լայնամասշտաբ ներխուժման։ Այս պատերազմը պետք է դադարեցվի: Այս ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն»,- ասել է նա։

Պոդոլյակի խոսքով՝ Կիևում լսել են, որ Մոսկվայում «ցանկանում են խոսել»։

«Եթե ուզում են խոսել չեզոք կարգավիճակի մասին, մենք նման քննարկման մտավախություն չունենք։ Հարցն այն է, թե ով և ինչպես կարող է երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունը և երաշխավորների կողմից պայմանավորվածությունների կատարումը»,- ասել է նա։

Պաշտոնյան նաև անդրադարձել է նախագահ Վլադիմիր Զելենսկիի ուղերձին, որում նա չէր տեսնում եվրոպական երկրների պատրաստակամությունը «կռվել իրենց հետ ու տեսնել Ուկրաինան ՆԱՏՕ-ում»։ Պոդոլյակն ասել է, որ «դա նշանակում է, որ նրանք վախենում են»։

Էմմա Չոբանյան