Նուր-Սուլթանում տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը

Լուրեր

04.04.2026 | 20:03
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ
04.04.2026 | 19:39
Թրամփը խոստացել է, որ Իրանի վրա «48 ժամից դժոխք կիջնի»
04.04.2026 | 19:00
Ինձ ասում են՝ Աննա Հակոբյանին նկարել եք, իսկ տիկին Բելլայի՞ն, դա ի՞նչ հարց է, շոու մի՛ փնտրեք. Թոքմաջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 18:23
Իրանը թույլատրել է հումանիտար օգնությամբ բեռնված նավերի անցումը Հորմուզի նեղուցով
04.04.2026 | 17:58
ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի շրջանավարտների համար նոր հնարավորություն․ մեկնարկել է 2026-ի դրամաշնորհային ծրագիրը
04.04.2026 | 17:42
Ապրիլի եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը
04.04.2026 | 17:21
Հրդեհ է բռնկվել Երևանի սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում
04.04.2026 | 17:00
Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի կալանքը և իրականացնել բազմակողմանի քննություն. ՀԿ-ների պահանջը
04.04.2026 | 16:55
Սերժ Սարգսյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 16:54
438 «կողմ», 3 «դեմ». Սերժ Սարգսյանը կրկին վերընտրվեց ՀՀԿ նախագահ
04.04.2026 | 16:35
«Օրիոն»-ն անցել է դեպի Լուսին ճանապարհի կեսից ավելին
04.04.2026 | 16:14
Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկ դարպասապահների տասնյակը
04.04.2026 | 16:11
Հայաստանը մերը չէր, այլևս մերն է. երկիրը դուրս ենք բերել թակարդից. Նիկոլ Փաշինյան
04.04.2026 | 15:55
ԱՄՆ ռազմաօդային ուժերը մեկ օրում Իրանում կորցրել են երկու ինքնաթիռ․ CNN
04.04.2026 | 15:41
ՀՀ ՄԻՊ-ը ծանոթացել է ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում
Բոլորը

Աշխատանքային այցով Նուր-Սուլթանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Ողջունելով Վարչապետ Փաշինյանին` Ղազախստանի նախագահը, մասնավորապես, նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, շատ ուրախ եմ տեսնել Ձեզ, Ղազախստանի և Հայաստանի միջև հարաբերությունները զարգանում են կայուն կերպով: Այս տարի մենք նշում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, շատ կարևոր տարեթիվ է: Բարձրագույն և բարձր մակարդակներում մեր միջև հաստատվել է բաց քաղաքական երկխոսություն, զարգանում են խորհրդարանական, մշակութային-հումանիտար կապերը: Գիտեք, որ մենք Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ տածում ենք ամենաջերմ զգացմունքները, ես անձամբ Ձեզ և հայ ժողովրդին մեծ հարգանքով եմ վերաբերվում: Կարծում եմ` վատ չեմ տիրապետում Ձեր ժողովրդի պատմությանը, բարձր եմ գնահատում մշակույթի և մյուս ոլորտներում ձեռքբերումները:

Գործնականում մենք հանդիսանում ենք դաշնակիցներ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, Եվրասիական տնտեսական միությունում, դրա համար կարծում եմ, որ մեր երկրների միջև հենց այսպիսի փոխհարաբերություններն են համարվում ամենաօպտիմալը: Ինչ վերաբերում է Ղազախստանին, ապա մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»:

Իր հերթին, Վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի Կասիմ-Ժոմարտ Կեմելի, ուրախ եմ հանդիպել Ձեզ: Սա այս տարի դեմ առ դեմ մեր առաջին հանդիպումն է, սակայն մենք բազմիցս ենք խոսել հեռախոսով: Շատ ուրախ եմ, որ այն իրադարձություններից հետո, որոնք տեղի ունեցան Ղազախստանում, բնականոն կյանքը լիարժեք վերականգնվել է: Արդեն Եվրասիական տնտեսական միությունում մենք քննարկում ենք մեր տնտեսական հետագա համագործակցությունը և Եվրասիական տնտեսական տարածքի հետագա զարգացումը:

Ցանկանում եմ ընդգծել, որ ուրախ եմ, որ վերջապես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ճգնաժամային մեխանիզմներն աշխատեցին: Գիտեք, որ դա եղել է Հայաստանի Հանրապետության նախագահության առաջնահերթությունը: Մենք միշտ կարծել ենք և կարծում ենք, որ ՀԱՊԿ ճգնաժամային արագ արձագանքման մեխանիզմները պետք է նորմալ աշատեն: Ցավոք Հայաստանը եղել է մի իրավիճակում, երբ մենք կարծում էինք, որ մեխանզիմը պետք է գործի, սակայն, ցավոք, դա տեղի չունեցավ: Դրանից հետո մենք դարձանք ՀԱՊԿ-ում նախագահող երկիր և հայտարարեցինք, որ դա մեր առաջնահերթություններից մեկն է: Շատ ուրախ եմ, որ երբ անհրաժեշտ եղավ` այդ մեխանիզմը կարողացանք գործարկել: Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ ջերմ խոսքերի և հյուրընկալության համար»:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-ղազախական հարաբերությունների օր