Ռուսաստանը տանկային հարձակում է նախապատրաստում Կիևի վրա. Ուկրաինայի ՆԳՆ
Քաղաքականություն
25.02.2022 | 10:55Ռուսական զորքերը պատրաստվում են հարձակվել Կիևի վրա ուրբաթ օրը՝ փետրվարի 25-ին, Twitter-ում գրել է ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն, գրում է korrespondent-ը։
«Ամենադժվար օրը կլինի այսօր: Թշնամու պլանն է տանկային շարասյուներով Իվանկովի և Չեռնիգովի կողմից ճեղքում իրականացնել Կիևում: Կիևի պաշտպանները պատրաստ են»,- գրել է նա։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն իր հերթին հայտնում է, որ զինվորականները մարտեր են մղում Դիմեր և Իվանկով բնակավայրերի տարածքներում, որտեղ մեծ թվով ռուսական զրահամեքենաներ կան։
Տաթև Ֆռանգյան