Բելառուսի տարածքից ռուսական զորքերը մտել են Չեռնոբիլի ատոմակայանի գոտի․ Գերաշչենկո
Քաղաքականություն
24.02.2022 | 20:23Բելառուսի տարածքից ռուսական զորքերը մտել են Չեռնոբիլի ատոմակայանի գոտի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն։
«Ազգային գվարդիականները, որոնք հսկում են ոչ անվտանգ ռադիոակտիվ թափոնների պահեստը, համառ դիմադրություն են ցույց տալիս: Եթե միջուկային թափոնների պահեստը ոչնչացվի «անհավատների» հրետանային հարվածների արդյունքում, ապա ռադիոակտիվ փոշին կարող է ծածկել Ուկրաինայի, Բելառուսի և ԵՄ երկրների տարածքները»,- ասել է նա:
Տաթև Ֆռանգյան