Կիևում օդային հարձակման տագնապ է հայտարարվել
Քաղաքականություն
24.02.2022 | 18:37Կիևում օդային հարձակման տագնապ է հայտարարվել, մայրաքաղաքի բնակիչներին խնդրում են շտապ մտնել ապաստարաններ։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Կիևի քաղաքային վարչակազմը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ուշադրությո՛ւն, Կիևում օդային վտանգ է հայտարարված, խնդրում ենք բոլորին շտապ գնալ քաղաքացիական պաշտպանության ապաստարաններ»,- ասված է վարչակազմի տարածած հաղորդագրության մեջ։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ մայրաքաղաքի բնակիչները կարող են թաքնվել Կիևի մետրոպոլիտենում, որտեղ այդ նպատակով չորս կայարան է առանձնացվել։
Տաթև Ֆռանգյան