Ես Սերժ Սարգսյանին վարչապետ դառնալու համոզողների մեջ չկամ. Կարեն Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Խորհրդարանում շարունակվում է 2017-22 թթ. Կառավարության ծրագրի քննարկումը, վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ծրագիրը ներկայացնելուց հետո պատգամավորները հարցադրմամբ հանդես եկան։

«Եք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը շարունակեց գործընկերոջ՝ Էդմոն Մարուքյանի հարցադրումը՝ խնդրելով հստակեցնել, թե 2018-ից հետո Կարեն Կարապետյանը լինելու է վարչապետ, թե՝ ոչ։

Փաշինյանը ընթերցեց Սերժ Սարգսյանի՝ տարիներ առաջ հնչեցված խոսքերը, որ չի առաջադրվելու նախագահի պաշտոնում, չի հավակնելու նաև վարչապետի պաշտոնին: «Այնպիսի տպավորություն է, որ էլ չեք լինելու վարչապետ, խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներն էլ արդեն, կարծես թե, սկսում են «համոզել» Սերժ Սարգսյանին, որ նա փոխի իր մտադրությունն ու առաջադրվի, Դուք այդ «համոզողների» թվո՞ւմ եք, թե՞ ոչ։ Արդյոք 2018-ից հետո կհամաձայնե՞ք լինել փոխվարչապետ կամ տարածքային կառավարման փոխնախարար»,- հարցրեց Փաշինյանը։

Պատգամավորը նաև հավելեց, թե վարչապետը չի հստակեցնում ինքն է լինելու վարչապետ, թե ոչ՝ պատասխանելով, որ այդ հարցին բազմիցս պատասխանել է։

«Ելքի» կողմից սպասելի այո կամ ոչ պատասխանն այդպես էլ չհնչեց վարչապետի շուրթերից: «Ես պատրաստ եմ լինել վարչապետ»,- հայտարարեց Կարեն Կարապետյանը, ապա անդրադառնալով Սերժ Սարգսյանին «համոզողներին», Կարապետյանն անկեղծացավ․ «Ես չգիտեմ՝ համոզողներ կա՞ն, թե՞ ոչ, ես համոզողների մեջ չկամ»։

Սեդա Ղուկասյան