Չինաստանը հրաժարվել է Ուկրաինայի վրա ՌԴ-ի հարձակումը «ներխուժում» անվանել

Լուրեր

29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակը հինգշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ հրաժարվել է Ռուսաստանի հարձակումը որակել «ներխուժում», գրում է CNBC-ն:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր Ուկրաինայի վրա հարձակման մասին, որին հաջորդել են պայթյուններ Կիևում և Ուկրաինայի այլ քաղաքներում։ Ուկրաինայի զինված ուժերը պնդում են, որ կռվում են իրենց հողում, իսկ նախագահ Վլադիմիր Զելենսկին բռնությունը որակել է որպես «ներխուժում՝ երկիրը ոչնչացնելու համար»:

Մի քանի ժամվա ընթացքում ԱՄՆ-ի, Գերմանիայի, Միացյալ Թագավորության և այլ երկրների ղեկավարները դատապարտել են ՌԴ-ի հարձակումը:

Չինաստանի արտաքին գործերի նախարարի օգնական Հուա Չունինին լրագրողները մի քանի անգամ հարցրել են՝ արդյո՞ք նա Ռուսաստանի հարձակումը ներխուժում է որակում, բայց նա խուսափել է «այո» կամ «ոչ» պատասխանելուց:

Հուան հայտարարել է, որ Ռուսաստանն «անկախ խոշոր պետություն է», որը կարող է  ինքնուրույն գործողություններ իրականացնել։ Նա մի քանի անգամ անդրադարձել է Ուկրաինայի վերաբերյալ ՌԴ իշխանությունների հայտարարություններին, մասնավորապես՝ Մոսկվայի ՊՆ հայտարարությանը, որ ՌԴ Զինված ուժերը հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին։

«Չինաստանն ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը։ Այն, ինչ դուք տեսնում եք այսօր, այն չէ, ինչ մենք ցանկանում էինք տեսնել։ Մենք հույս ունենք, որ բոլոր կողմերը կարող են վերադառնալ երկխոսության և բանակցությունների»,- ասել է Հուան:

Տաթև Ֆռանգյան