Լոռիում մասշտաբային օպերացիայի արդյունքում մեծաքանակ ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոցներ են հայտնաբերվել

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

ՀՀ Լոռու մարզի դատախազի կողմից գրություն էր հասցեագրվել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալին, որով մատնանշվել էին քրեածին վարքագծով ապրող և դրանց հետ առնչություն ունեցող անձանց շարքը, նրանց կողմից նախկինում կատարված հանցագործությունների բնույթը և այլ վերաբերելի հանգամանքեր։ Անհրաժեշտություն էր համարվել ձեռնարկել համապատասխան-օպերատիվ հետախուզական միջոցառումներ այդ անձանց կողմից կատարված հանցավոր արարքները բացահայտելու և նրանց նկատմամբ քրեաիրավական ներգրոծության միջոցներ կիրառելու համար։ Տրված հանձնարարականները տվել են իրենց դրական արդյունքները․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Մասնավորապես, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Լոռու մարզային վարչության ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ձեռնարկված համակարգված, արագ, արդյունավետ ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարզի տարբեր բնակավայրերում 2022թ. փետրվարի 24-ին կատարվել են հանցավոր վարքագիծ դրսևորող թվով 42 անձանց բնակարանների խուզարկություններ, որոնց արդյունքում հայտանբերվել են թմրամիջոցներ, սառը զենքեր, հրազեններ և ռազմամթերք։

Մասնավորապես, բնակարաններում հայտնաբերվել են MN-654K, թմբուկավոր, «Մակարով», «Մատիտ» տեսակի ատրճանակներ, առանց գործարանային համարի ինքնաձիգ՝ իր պահունակով, մարտական նռնակ, նռնակի պայթուցիչներ, տարբեր տրամաչափի և քանակների մարտական փամփուշտներ, ինչպես նաև տարբեր տեսակի և քաշերով թմրամիջոցների նմանվող նյութեր, «Լորազեպամ» տեսակի դեղահաբեր:

Բացի այդ, 2022թ. փետրվարի 10-ից մինչ փետրվարի 22-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով բերման է ենթարկվել 4 անձ:

Նրանցից մեկի մոտ հայտնաբերվել են «AKM» տեսակի ինքնաձիգ, 21 հատ գործարանային արտադրության տրամաչափի փամփուշտներ, «Մարիխուանա», Մորֆին» տեսակի թմրամիջոցներ, «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութ:

2-րդ անձի մոտ հայտնաբերվել է «ПМ» տեսակի 9 մմ տրամաչափի ակոսափող ատրճանակ՝ իր 2 փամփշտատուփով, գործարանային արտադրության «ПМ», «АПС», տեսակի ատրճանակների և համապատասխան տրամաչափի այլ ակոսափող զենքերի համար նախատեսված փամփուշտներ:

3-րդ անձի մոտ հայտնաբերվել է «TT» տեսակի ակոսափող ատրճանակ՝ իր փամփշտատուփով, «TT», «ППШ-41», «ППС-43», տեսակի ատրճանակ գնդացիրների և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերի համար նախատեսված փամփուշտներ, 4-րդ անձի մոտ հայտնաբերվել է ինքնաշեն թմբուկավոր ակոսափող ատրճանակ և փամփուշտներ։
Բերման ենթարկված վերը նշված 4 անձից 2-ի նկատմամբ արդեն իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, 1 անձ ձերբակալվել է: Միջոցներ են ձեռնարկվում մյուսներին քրեական հետապնդման ենթարկելու հարցը լուծելու ուղղությամբ:

Ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերմանն ուղղված գործողությունները լինելու են շարունակական:

Քաղաքացիներին հորդորում ենք այդպիսիք ունենալու դեպքում հանձնել Ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար: