Բաքվում ԱՄՆ նախկին դեսպանը ռուս-ադրբեջանական նոր հռչակագիրն անվանել է «Ադրբեջանի ինքնիշխանության հանձնման փաստաթուղթ»

Լուրեր

29.03.2026 | 19:34
Ալեն Սիմոնյանն ինչո՞ւ ներողություն խնդրի, ակնհայտ սադրանք է եղել. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 19:15
Իրանը սպառնում է հարվածներ հասցնել տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի համալսարաններին
29.03.2026 | 18:19
ԹՐԻՓՓ-ի շուրջ քննարկումները չեն դանդաղել․ փաստաթղթերի համաձայնեցման փուլում ենք․ Միրզոյան
29.03.2026 | 17:55
Քարաթափում՝ Լծեն-Տաթև և Երևան-Մեղրի ավտոճանապարհին
29.03.2026 | 17:19
3 անձ է ձերբակալվել Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո
29.03.2026 | 16:58
Թրամփի հատուկ ներկայացուցիչը 64-ամյա Ալիևին «երիտասարդ, բայց առանձնահատուկ առաջնորդ» է համարում
29.03.2026 | 16:47
Հայաստան-Բելառուս․ Հայտնի են մեկնարկային կազմերը
29.03.2026 | 16:25
Փամբուխչյանը` փոսերի խնդիրների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 16:09
Թույլ տվեք հրապարակային բաներ չասեմ․ Միրզոյանը՝ Իրան հումանիտար օգնություն ուղարկելու մասին
29.03.2026 | 15:51
Ռուբինյանը` Քըլըչի հետ հեռախոսազրույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 15:40
Փաշինյանը՝ եկեղեցու միջադեպի մասին. ոստիկանությունը լրացուցիչ հրահանգավորման կարիք չունի
29.03.2026 | 15:20
Ռաֆայել Հարությունյանի սանը դարձել է գեղասահքի աշխարհի եռակի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 15:11
Գևորգ Պապոյանը` աշխատակազմի ղեկավարների բարձր պարգևավճարների մասին
29.03.2026 | 14:53
Միջադեպ Սուրբ Աննա եկեղեցում՝ Փաշինյանի դուրս գալու ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 14:17
Հենրիխ Մխիթարյանի նախկին մարզիչը սրտի կանգ է ունեցել մարզման ժամանակ
Բոլորը

Բաքվում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչն ադրբեջանական «Թուրան» գործակալության հետ զրույցում մեկնաբանել է ՌԴ-ի և Ադրբեջանի միջև կնքված դաշնակցային նոր հռչակագիրը։
«Ես կարդացել եմ համաձայնագիրը, դա փաստաթուղթ է ինքնիշխանության հանձման մասին։ Ռուսաստանը կունենա մշտական ռազմական ներկայություն (արդեն ոչ ժամանակավոր խաղաղապահ ուժեր ) և վետոյի իրավունք Ադրբեջանի ու երրորդ երկրների հարաբերություններում»,- ասել է Կոզլարիչը։

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Մոսկվա կայացել է մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը ճանաչեց ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունների անկախությունը։ Ամերիկացի դիվանագետն ասել է, որ այդ քայլը տեղի է ունենում այն ժամանակ, երբ եվրոպական երկրները դիտարկում են Ադրբեջանը որպես գազի կարևոր այլընտրանքային մատակարար։

Առայժմ Եվրոպայից և ԱՄՆ-ից պաշտոնական արձագանք չի եղել հռչակագրի ստորագրմանը։
Պատասխանելով հռչակագրի ստորագրման օրվա մասին հարցին՝ Կոզլարիչը նշել է․ «Պուտինին պետք են դաշնակիցներ, իսկ Ալիևը չի պատրաստվում հիասթափեցնել»։

Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ալիևը ստորագրել է հռչակագիրն այն բանից հետո, երբ Ադրբեջանում հայտարարեցին, որ, իբր, երկրում «գունավոր հեղափոխություն» է նախապատրաստվում։

Ըստ Կոզլարիչի՝ Ալիևը հիասթափվել է ԱՄՆ-ից, երբ նրան չեն հրավիրել նախագահ Բայդենի «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին։

Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայում ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահները ստորագրեցին երկու երկրների միջև դաշնակցային համագործակցության նոր հռչակագիրը։

Էմմա Չոբանյան