Էրդողանը Պուտինին ասել է, որ Անկարան չի ճանաչում Ուկրաինայի ինքնիշխանությանն ու ամբողջականության ոտնահարմանն ուղղված քայլերը

Լուրեր

03.04.2026 | 20:36
Հայտնի է Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի խաղացանկը
03.04.2026 | 20:28
Ադրբեջանի կառավարությունը Շուշիի ճանապարհը դարձրել է վճարովի
03.04.2026 | 20:15
Գործը շատացել է, փողը՝ պակասել․ հեռակա բանավեճ՝ բժիշկների ու նախարարի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:00
ԲԱՆԱՎԵՃ․ Բանտարկություն՝ Փաշինյանին հարվածելու փորձի մեղադրանքով․ ինչպե՞ս կանխել բռնության և ատելության խոսքը
03.04.2026 | 20:00
ՔԿ-ն պարզաբանում է՝ ինչու է Փաշինյանի միջադեպի գործով քննիչն ազատվել աշխատանքից
03.04.2026 | 19:48
Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ն կարող է բացել Հորմուզի նեղուցը, եթե ավելի շատ ժամանակ լինի
03.04.2026 | 19:35
Կայացել է ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երրորդ հանդիպումը
03.04.2026 | 19:29
Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով քննիչն ազատվել է աշխատանքից
03.04.2026 | 19:14
IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի  
03.04.2026 | 19:00
Տոմս կա, թռիչք չկա․ ինչպես վերադարձնել չեղարկված հանգստի գումարները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 18:45
Դատավորների անկախությանը միջամտելու նոր գործի՞ք, թե՞ կորպորատիվիզմի դեմ պայքար․ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել էթիկայի հանձնաժողովում
03.04.2026 | 18:30
Փաշինյանը չէ՛ արցախյան թեման փակողը, հաղթած Ադրբեջանն է փակողը, որն արգելում է ՀՀ վարչապետին թեմայից խոսել․ Վարդան Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 18:19
Իրանի նախկին ԱԳ նախարար Զարիֆը կոչ է անում ԱՄՆ-ի հետ «համապարփակ խաղաղության համաձայնագիր» կնքել
03.04.2026 | 18:10
ՀՀ-ում կարող է արգելվել մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր // Ալեքսանյանը չի մասնակցի ԵԱ-ին․ ԼՈՒՐԵՐ
03.04.2026 | 18:01
«Լիվերպուլի» հիմնական դարպասապահը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանըս հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Անադոլու»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը։

Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինայի շուրջ իրավիճակը։ Էրդողանն ընդգծել է, որ միշտ առանձնահատուկ նշանակություն է տվել Պուտինի հետ սերտ երկխոսությանը տարածաշրջանային հարցերում, որը հանգեցրել է դրական արդյունքների։ Անկարան պահպանում է վճռականությունը՝ աջակցելու առկա փոխըմբռնմանը։

Թուրքիայի նախագահը, միաժամանակ, ընդգծել է, որ Անկարան չի ճանաչում քայլերը, որոնք ուղղված են Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ոտնահարմանը, և «դա Անկարայի սկզբունքային դիրքորոշումն է»։ Թուրքիայի ղեկավարն ընդգծել է Մինսկի պայմանավորվածությունների հիման վրա արդյունքների հասնելու անհրաժեշտությունը։

Էրդողանը նշել է, որ առկա խնդիրների բարդացումը, մասնավորապես՝ ռազմական առճակատումը ոչ մեկին օգուտ չի բերի։

«Անկարան մեծ նշանակություն է տվել և կարևորում է դիվանագիտական ​​շփումների ու բանակցությունների շարունակությունը և պատրաստ է նպաստել լարվածության նվազեցմանն ու խաղաղության պահպանմանը»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը կրկին հնչեցրել է երկխոսության և դիվանագիտության առաջնահերթության կոչը՝ նշելով, որ «Անկարան կառուցողական մոտեցումներ է պահպանում նաև ՆԱՏՕ-ի ներսում»։

Էրդողանը հավելել է, որ ակնկալում է Պուտինի շուտափույթ այցը Թուրքիա՝ մասնակցելու Բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի նիստին, որի մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2021 թվականի սեպտեմբերին Սոչի կատարած այցի ժամանակ։

Էմմա Չոբանյան