Ռուսաստանին կանգնեցնելու շատ տարբերակներ կան, այդ թվում՝ կոնկրետ ռազմական ճանապարհով․ վրացի վերլուծաբան

Լուրեր

26.01.2026 | 13:22
Վրաստանը փակուղում է. Սաակաշվիլիին՝ Հայաստանով տարանցիկ ճանապարհի անցման մասին
26.01.2026 | 13:11
Կուբանի Սլավյանսկում նավթավերամշակման գործարանում ԱԹՍ-ների հարձակումից հետո հրդեհ է բռնկվել
26.01.2026 | 13:03
Մի կողմից ասում են այսքան մարդ զրկվել է մեքենա վարելու իրավունքից, մյուս կողմից ունենք զոհերի նվազում․ երկու թվերը պետք է իրար հետ ներկայացնել․ Փաշինյան
26.01.2026 | 13:00
ԽԱՊԿ 2025-ի տարեկան զեկույցը՝ ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ․ ՈՒՂԻՂ
26.01.2026 | 12:50
Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքների փաստաթուղթը 100%-ով պատրաստ է
26.01.2026 | 12:41
ՀՖՖ-ն հաստատել է Հայաստանի և Բելառուսի հավաքականների ընկերական հանդիպումը
26.01.2026 | 12:30
Իդրամով «Վիվա Արմենիա» ծառայությունների վճարումների մասին
26.01.2026 | 12:22
UFC-ի նախագահը չի բացառել, որ Արման Ծառուկյանը կմասնակցի Սպիտակ տան մրցաշարին
26.01.2026 | 12:20
Օբաման և Քլինթոնն ամերիկացիներին կոչ են արել «ոտքի կանգնել»՝ Մինեապոլիսում ներգաղթային գործակալների կողմից երկրորդ անձի սպանությունից հետո
26.01.2026 | 12:13
Ռուբեն Նազարեթյան․ Այսքանով կանգ չենք առնելու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.01.2026 | 12:04
Բաքուն հայտնել է ՀՀ ներկրման ծավալները // Տասնյակ զոհեր Ֆիլիպիններում լաստանավի խորտակման հետևանքով․ ԼՈՒՐԵՐ
26.01.2026 | 12:00
Ալեն Սիմոնյանը դատի է տվել բլոգերին և պահանջում է 1,4 միլիոն դրամ
26.01.2026 | 11:55
Միրզոյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ
26.01.2026 | 11:45
ԱՄՆ-ում ձնաբքի պատճառով 11 մարդ է զոհվել․ ավելի քան մեկ միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.01.2026 | 11:39
Հայ թենիսիստը երկրորդ տեղն է գրավել Թունիսում
Բոլորը

Ռուսաստանն ու հատկապես պարոն Պուտինը սպասում են Արևմուտքի կողմից պատժամիջոցների մասշտաբները տեսնելուն։ Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց վրացի քաղաքական վերլուծաբան Վախթանգ Ճարայան՝  անդրադառնալով Կրեմլի՝ Դոնեցկն ու Լուգանսկը անկախ հռչակելու որոշմանը։

«Ցավոք, մինչ այժմ Արևմուտքի պատժամիջոցներն այն մասշտաբների չեն, որ կարող են էական վնաս հասցնել ռուսական տնտեսությանը, հետևաբար՝ ավելի մեծ է Ռուսաստանի՝ ուկրաինական տարածք ներխուժելու հավանականությունը»,- նշեց նա։

Փորձագետի կարծիքով՝ դիվանագիտության համար դեռ տեղ կա, բայց նաև ամեն ինչ կարող է տեղի ունենալ։

«Վերջին լուրերը հաշվի առնելով՝ կարող ենք ենթադրել, որ, ցավոք, հնարավոր է ամենաբացասական սցենարը։ Ե՛վ Բայդենը, և՛ Պուտինն ունեն իրենց նպատակները, որոնք չեն համընկնում միմյանց հետ»,- ասաց Ճարայան։

Նա նաև նշեց, որ Արևմուտքի դիրքորոշումը հասկանալի է, բայց, իր կարծիքով, ավելի համարձակ գործողություններ են անհրաժեշտ․ «Ուկրաինայի թիկունքում թաքնվելն այն չէ, ինչ Ուկրաինան կամ Արևելյան Եվրոպայի այլ երկրներ ակնկալում են Արևմուտքից՝ չնայած մի քանի առաջատար արևմտյան երկրների վրա Ռուսաստանի հսկայական էներգետիկ ազդեցության փաստին»։

Վախթանք Ճարայայի խոսքով՝ Ռուսաստանին կանգնեցնելու շատ տարբերակներ կան, այդ թվում՝ կոնկրետ ռազմական ճանապարհով:

«Մարդ չպետք է անի այն, ինչ ուզում է, միայն այն պատճառով, որ կարող է դա անել: 21-րդ դարն է, և կան բազմաթիվ միջազգային պայմանագրեր, որոնք արգելում են այնպիսի գործողությունները, որոնք Ռուսաստանն է ցանկանում անել։ Ներդրումների, առևտրի, տրանսֆերտների, քաղաքական ղեկավարության նկատմամբ ուղղակի պատժամիջոցների, քաղաքական մեկուսացման, արևմտյան երկրներ մեկնելու արգելքի և նմանատիպ այլ գործողություններ նույնպես պետք է կիրառվեն»,- նշեց նա։

Ճարայայի համոզմամբ՝ Ուկրաինայի շուրջ զագացումները կարող են բացասական ազդեցություն ունենալ նաև Հարավային Կովկասի վրա։

«Այն ունենալու է բոլոր տեսակի ազդեցությունները մեզ վրա՝ տնտեսական, քաղաքական, անվտանգային, սոցիալական, ռազմական և այլն։ Դա աղետ կլինի ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև Ռուսաստանի և, իհարկե, ողջ տարածաշրջանի համար, ներառյալ՝ Հարավային Կովկասը և դրանից դուրս»,- եզրափակեց վերլուծաբանը։

Հռիփսիմե Հովհաննիսյան