ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի ՌԴ պաշտպանության նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ

Լուրեր

29.07.2026 | 10:44
Պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում
29.07.2026 | 10:43
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Ուզբեկստանում
29.07.2026 | 10:35
Անչափահասին հարկադիր աշխատանքի ենթարկելու գործն ուղարկվել է դատախազություն
29.07.2026 | 10:26
ԱՄՆ-ն հայտնել է Սաուդյան Արաբիայի հետ Իրաքում իրանամետ խմբերին հարվածելու մասին
29.07.2026 | 10:16
ԱՄՆ ֆոնդային շուկաները փակվել են խառը դինամիկայով․ Dow Jones-ը գերազանցել է 52 հազար կետը
29.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 29-ի դրությամբ
29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
Բոլորը

Եվրամիությունը ծրագրում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի նկատմամբ։ Այս մասին գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով միությանը մոտ կանգնած սեփական աղբյուրին։

Բացի այդ, ըստ հրապարակման, ԵՄ-ն նախատեսում է սահմանափակումներ մտցնել Ինտերնետ հետազոտությունների գործակալության և Եվգենի Պրիգոժինի, Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոյի, ՎԷԲ-ի նախագահ Իգոր Շուվալովի, ինչպես նաև որոշ բարձրաստիճան զինվորականների նկատմամբ։

Եվրամիության անդամ երկրները միաձայն հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ կապված ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչման հետ։ Պատժամիջոցների տակ են հայտնվել 27 ֆիզիկական և իրավաբանական անձինք, ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

Սահմանափակող միջոցներն անդրադարձել են նաև Պետդումայի 351 պատգամավորի։ Այսօր՝ փետրվարի 23-ին կհրապարակվի այն ֆիզիկական և իրավաբանական անձանց ցուցակը, որոնց նկատմամբ ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառում։

Տաթև Ֆռանգյան