«Զոհված զինծառայողի եղբայրն ազատվում է ծառայությունից». Հայկ Սարգսյանի հեղինակած օրինագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է փոփոխություն կատարել «Զինվորական ծառայության և զինծառայոողի մասին» օրենքում։ Նախագիծը նա ներկայացրեց ՀՀ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում։

«Փոփոխության արդյունքում ՀՀ պաշտպանության ժամանակ կամ ԶՈՒ-ում կամ ՀՀ միջազգային պայմանագրերով ՀՀ-ում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված, մահացած ծնող, եղբայր կամ քույր ունեցող անձը կազատվի պարտադիր զինվորական ծառայությունից՝ անկախ ընտանիքի միակ արու զավակը լինելու հանգամանքից:

Նա նշեց, որ հիմնական մտահոգությունը եղել է այն, որ այս նախագիծը լուրջ հարված կլինի զինված ուժերին և պաշտպանունակությանը:

«Սա որևէ անվտանգային խնդիր իրենից չի ներկայացնելու: 2022 թվականի ամառային զորակոչին նախատեսվում է, որ այս օրենքի շահառու կլինի ընդամենը 10 քաղաքացի, իսկ ձմռան զորակոչին կլինի 17 քաղաքացի, 2023 թվականի ամառային զորակոչին 11 քաղաքացի, իսկ ձմեռային զորակոչին 14 քաղաքացի»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ ամեն զորակոչին 10-20 զինծառայողի՝ այս հիմքով ազատվելը մարտունակության առումով խնդիր չի առաջացնի:

Մանրամասները՝ տեսանյութում: