Ուկրաինայում արտակարգ դրություն է սահմանվում

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Ուկրաինայում արտակարգ դրություն է մտցվում: Փետրվարի 23-ին Անվտանգության խորհրդի նիստից հետո այս մասին հայտարարել է երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեքսի Դանիլովը, գրում է korrespondent-ը։

Նա պարզաբանել է, որ արտակարգ դրություն է մտցվում բոլոր շրջաններում՝ բացառությամբ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների, քանի որ այդ ռեժիմն այնտեղ գործում է 2014 թվականից։

«Արտակարգ դրությունը գործնականում արմատական ազդեցություն չի ունենա մեր կյանքի վրա, իրավիճակը կմշակվի հնարավորինս ճիշտ»,- ասել է Դանիլովը։

Նա նաև թվարկել է արտակարգ միջոցառումները․ հասարակական կարգի պահպանության ուժեղացում, տրանսպորտի տեղաշարժի սահմանափակում և դրա ստուգում, քաղաքացիների փաստաթղթերի ստուգում։ Դանիլովի խոսքով՝ արտակարգ դրությունը կփոխվի՝ կախված որոշակի տարածքներից։ Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին կսահմանվի արտակարգ դրության խստացում։

Պաշտոնյան հայտնել է նաև, որ ռազմական դրություն մտցնելու մասին որոշումը դեռ չի կայացվել, զորահավաքի մասին որոշում նույնպես դեռ չկա։

Արտակարգ դրությունը նախատեսվում է մտցնել 30 օրով, որը կարող է երկարացվել մինչև 60 օր։

Տաթև Ֆռանգյան