Այն, որ Սերժ Սարգսյանն ինքնակամ հրաժարվեց առանձնատնից, նշանակում է, որ ինքը զգում է թավշյա հեղափոխության շունչը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2026 | 15:53
Մրցակիցներին դուրս մղելու նպատակով անիրատեսական ցածր գներ են առաջարկվել․ երկու ընկերություն տուգանվել է 29,8 մլն դրամով
24.11.2026 | 15:45
«Զանգեզուրի միջանցքը նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և թյուրքական աշխարհի կապերի համար»․ Էրդողան
24.11.2026 | 15:45
Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով.  Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում
24.11.2026 | 15:36
Եղած հնարավոր տարբերակների մեջ TRIPP-ը լավագույնն է․ Դավիթ Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 15:34
Երևանում բազմաբնակարան շենքեր կառուցած ընկերության տնօրենից պետության օգտին կբռնագանձվի 1,27 մլրդ դրամ․ թաքցվել է իրական շրջանառությունը
24.11.2026 | 15:26
«Պատմական փոփոխություն Հայաստանի Սահմանադրությունում»․ Սերդար Քըլըչը՝ նախագծի հրապարակման մասին
24.11.2026 | 15:17
«Աշտարակ կաթ»-ի երեք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է․ նմուշներում հայտնաբերվել են անհամապատասխանություններ
24.11.2026 | 15:11
Հայ սամբիստները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
24.11.2026 | 15:10
Փաշինյանը հայցեր է ներկայացրել ԶԼՄ-ների դեմ // Լատվիան կարող է փակել ՌԴ-ի հետ սահմանները․ ԼՈՒՐԵՐ
24.11.2026 | 15:03
«Կեղծ երթուղիները» չեն կարող փոխարինել «իրական միջանցքներին»․ Իրանի առաջնորդի խորհրդականը՝ TRIPP-ի մասին
24.11.2026 | 15:00
TRIPP-ի հետ կապված մի լուրջ խնդիր կա․ այն կապված է ԱՄՆ նախագահի անունի հետ․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 14:54
Արմավիրի նախկին քաղաքապետի և նրա տեղակալի կողմից 18 հողատարածքի օտարման գործով դատարանը ևս մեկ գործարք է անվավեր ճանաչել
24.11.2026 | 14:52
ՀՀ-ն և Ռումինիան ռազմավարական համագործակցության փաստաթուղթ են ստորագրում․ ՈՒՂԻՂ
24.11.2026 | 14:45
ՌԴ զորքերը սահմաններից փուլային դուրս բերելը ՀՀ ընդհանուր քաղաքականությունն է. Արփինե Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 14:37
Բյուրականի նախկին համայնքապետը մեղադրվում է 3 մլն դրամ կաշառք ստանալու և քաղաքացու ընտրական իրավունքը խոչընդոտելու մեջ
Բոլորը

Ընդամենը երկու օր առաջ ԱԺ նիստում Սերժ Սարգսյանը հայտարարում էր՝ կարող եք շնորհավորել ինձ, ես վերջապես Երևանում առանձնատուն ունեցա: Նա նկատի էր ունենում, այն առանձնատունը՝ Հանրապետության թիվ մեկ առանձնատունը, որը նրա իսկ դիմումի համաձայն իրեն սեփականաշնորհել էր Կարեն Կարապետյանի կառավարությունը՝  անփառունակ ձևով հեռանալով վարչապետի պաշտոնից. Հանրապետության հրապարակի հարթակից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: 

«Հիշում եմ, երբ քայլերթ էինք իրականացնում մարզերով, լրագրողներից մեկն ինձ հարց  տվեց, թե որը կլինի ապագա կառավարության առաջին որոշումը, ես ասացի՝ առաջին որոշումը պետք է լինի Սերժ Սարգսյանի սեփականաշնորհած այդ առանձնատունը կրկին ազգայնացնելը, որովհետև դա Հայաստանի Հանրապետության սեփականությունն է: Բայց այսօր իր անփառունակ կառավարության առաջին նիստում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքնակամ հրաժարվում է այդ առանձնատնից:  Սա նշանակում է, որ Սարգսյանն ինքը զգում է թավշյա հեղափոխության շունչը»,- հայտարարեց Փաշինյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում: