Դատաքննությունը սկսվեց և ավարտվեց մեկ օրում․ բռնարար տղամարդը մեղավոր ճանաչվեց

Լուրեր

15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
15.09.2026 | 12:55
Միգուցե ՀԷՑ-ի տնօրենի աշխատավարձը էդքան չի, որ իշխանությունը փորձի «Վեոլիան» խլել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 12:53
Զելենսկին արձագանքել է էներգետիկ հրադադարի մասին Թրամփի հայտարարությանը
15.09.2026 | 12:45
ԿԲ-ն բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%
15.09.2026 | 12:34
Նիկոլ Փաշինյանի մի քանի արձան կա, էժան նյութից են պատրաստված, չարժի՞ ոսկե արձան դնել․ Ղազարյանը՝ Մխիթարյանին
15.09.2026 | 12:25
Լոռու Սարատովկա բնակավայրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը
15.09.2026 | 12:12
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
15.09.2026 | 12:10
Գալուզինը՝ Գյումրիի ռազմաբազայի դուրսբերման մասին // Սուրեն Պապիկյանը Չինաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 12:01
Թող քրեական գործ սկսվի․ դուք դատվելու եք սուտ մատնության համար․ ՔՊ-ականը՝ Մխիթարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 11:52
«Ապրելու երկիր»-ը հայտարարում է՝ կմասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին
15.09.2026 | 11:44
Ուկրաինական ուժերը հարվածել են Տագանրոգում Ozon-ի պահեստին և Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանին
15.09.2026 | 11:42
Նազելի Բաղդասարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
15.09.2026 | 11:33
Վարդան Ղուկասյանի մահափորձը հիշեցիք, երեք մահ է եղել, ոչ մեկը պատասխանատվություն չի կրել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում սկսվեց և ավարտվեց ընտանեկան բռնության գործերից մեկի քննությունը։ Սա բացառիկ արագություն է հայաստանյան դատական համակարգի համար, հատկապես՝ ընտանեկան բռնության գործերով, քանի որ դրանցից շատերի քննությունը հաճախ տարիներ է տևում, այնքան է ձգձգվում, որ սպառվում է կատարված հանցանքի վաղեմության ժամկետը, և բռնարարը հաճախ ազատվում է պատասխանատվությունից։

Դատավոր Մանվել Շահվերդյանն օրինակելի արդյունավետությամբ անցկացրեց այսօրվա դատական նիստը, որի շրջանակում հասցրեց ուսումնասիրել գործով ձեռք բերված ապացույցները, լսել ամբաստանյալին, տուժողին, վկաներին, լսել մեղադրական ճառն ու պաշտպանական ճառը և նույն օրը վճիռ կայացնել։

«Ընտանեկան բռնության գործերով իմ երկու տարվա փորձառության ընթացքում սա միակ գործն է, երբ մեկ օրում ավարտվում է դատաքննությունը, և դատավճիռ է հրապարակվում»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Զարուհի Մեջլումյանը։

Փաստաբանն ընդգծեց, որ այսօրվա գործը ոչ մեծ ծանրության էր, ինչը հնարավորություն տալիս է սեղմ ժամկետներում դատաքննություն անցկացնել, սակայն նմանատիպ բազմաթիվ այլ գործեր հաճախ ձգձգվում են։

Ըստ մեղադրանքի՝ Հ․Գ․-ն 2021 թվականի սեպտեմբերի 27-ին կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ բռունցքներով և օղու շշով հարվածներ է հասցրել Հ․Բ․-ի մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ՝ արյունազեղումներ, քերծվածքներ, փափուկ հյուսվածքների սալջարդեր: Մեղադրյալի հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կինը դիմել էր ոստիկանություն, գործը նախորդ տարվա դեկտեմբերին մուտք էր արվել դատարան, և արդեն այսօր առաջին ատյանի դատարանը տղամարդուն մեղավոր ճանաչեց կնոջը ծեծելու համար։

Ամբաստանյալը դատարանում չընդունեց, որ ծեծել է կնոջը, ասաց, որ վեճ, քաշքշուկ է եղել, սակայն ոչ ծեծ։ Մեղադրող դատախազը դատարանին միջնորդեց Հ․Գ․-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված արարքում («Ծեծ») և տուգանք նշանակել 70,000 ՀՀ դրամի չափով, սակայն դատավորն իր դատավճռով որպես պատիժ սահմանեց 50,000 ՀՀ դրամ տուգանք։

Նշենք, որ Մանվել Շահվերդյանը դատավոր է նշանակվել 2019 թվականին, իսկ մինչ այդ, սկսած 2003 թվականից՝ աշխատել է ՀՀ դատական համակարգում, նախ՝ որպես դատավորի օգնական, ապա՝ ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչության դատական պրակտիկայի ամփոփման բաժնում՝ որպես ավագ և գլխավոր մասնագետ:

Արման Ղարիբյան