Պեսկովը հայտնել է, թե ինչ սահմաններով է Մոսկվան ճանաչում Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները
Քաղաքականություն
22.02.2022 | 15:22Մոսկվան ճանաչում է Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները այն սահմաններում, որոնցով իրենք են իրենց հռչակել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Այն սահմաններում, որոնցում իրենք իրենց հռչակել են»,- ասել է Պեսկովը։
Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանը բաց է ընդդիմադիրների հետ դիվանագիտական շփումների համար, ավելին՝ «շահագրգռված է դրանում»։
Էմմա Չոբանյան