ՌԴ Պետդուման վավերացրել է ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների հետ համագործակցության համաձայնագրերը

Լուրեր

29.03.2026 | 18:19
ԹՐԻՓՓ-ի շուրջ քննարկումները չեն դանդաղել․ փաստաթղթերի համաձայնեցման փուլում ենք․ Միրզոյան
29.03.2026 | 17:55
Քարաթափում՝ Լծեն-Տաթև և Երևան-Մեղրի ավտոճանապարհին
29.03.2026 | 17:19
3 անձ է ձերբակալվել Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո
29.03.2026 | 16:58
Թրամփի հատուկ ներկայացուցիչը 64-ամյա Ալիևին «երիտասարդ, բայց առանձնահատուկ առաջնորդ» է համարում
29.03.2026 | 16:47
Հայաստան-Բելառուս․ Հայտնի են մեկնարկային կազմերը
29.03.2026 | 16:25
Փամբուխչյանը` փոսերի խնդիրների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 16:09
Թույլ տվեք հրապարակային բաներ չասեմ․ Միրզոյանը՝ Իրան հումանիտար օգնություն ուղարկելու մասին
29.03.2026 | 15:51
Ռուբինյանը` Քըլըչի հետ հեռախոսազրույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 15:40
Փաշինյանը՝ եկեղեցու միջադեպի մասին. ոստիկանությունը լրացուցիչ հրահանգավորման կարիք չունի
29.03.2026 | 15:20
Ռաֆայել Հարությունյանի սանը դարձել է գեղասահքի աշխարհի եռակի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 15:11
Գևորգ Պապոյանը` աշխատակազմի ղեկավարների բարձր պարգևավճարների մասին
29.03.2026 | 14:53
Միջադեպ Սուրբ Աննա եկեղեցում՝ Փաշինյանի դուրս գալու ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 14:17
Հենրիխ Մխիթարյանի նախկին մարզիչը սրտի կանգ է ունեցել մարզման ժամանակ
29.03.2026 | 14:14
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
29.03.2026 | 14:04
Էդուարդ Սպերցյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի հայտացուցակում
Բոլորը

ՌԴ Պետդումայի պատգամավորները կողմ են քվեարկել Ուկրաինայի արևելքում ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների հետ բարեկամության և համագործակցության պայմանագրերի վավերացմանը, որոնց ճանաչման մասին նախօրեին հայտարարել էր նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Պետդումայի պատգամավորները երկու համաձայնագրերն էլ միաձայն վավերացրել են․ կողմ է քվեարկել 400 պատգամավոր։ Պետդումայի անդամները բուռն ծափերով են ընդունել օրենքի հաստատումը։

Պատգամավորները, դարձյալ միաձայն, կողմ են քվեարկել երկու փաստաթղթերի՝ արագացված ուժի մեջ մտնելուն։ Դրանք պետք է ուժի մեջ մտնեն հրապարակման օրվանից, այսինքն՝ փետրվարի 22-ից։

Անհասկանալի է մնում, թե ինչ սահմաններում է Ռուսաստանը ճանաչում ինքնահռչակ այս հանրապետությունները։ Նրանք, ըստ իրենց Սահմանադրության, հավակնում են Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջանների ողջ տարածքին, սակայն իրականում վերահսկում են դրա միայն մի փոքր մասը։

Պուտինը նախօրեին հրամանագրեր է ստորագրել ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը ճանաչելու մասին։ Միաժամանակ, նա ՌԴ զինված ուժերին հանձնարարել է «ապահովել խաղաղության պահպանումը հանրապետություններում»։

ՌԴ նախագահը հանձնարարել է երկրի ԱԳՆ-ին՝ «բանակցություններ վարել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների հետ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման շուրջ»։

Տաթև Ֆռանգյան